ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վաղն առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

08.05.2017 14:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԵՂԱՆԱԿ
Վաղն առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 9-10-ը առավելապես հյուսիսային շրջաններում, 11-12-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 9-10-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, 12-ին կնվազի 3-4 աստիճանով:

 

Երևանում մայիսի 9-10-ը քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, 11-12-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА