ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

08.05.2017 10:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԵՂԱՆԱԿ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Մայիսի 8-10-ը՝ առավելապես հյուսիսային շրջաններում, 11-12-ը՝ շրջանների զգալի մասում, հատկապես գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 8-10-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մայիսի 8-10-ը քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպային բնույթի կարճատև անձրև, 11-12-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА