ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երևանում մայիսի 8-ին և 9-ին հիմնականում կգերակշռի արևային եղանակ»

06.05.2017 12:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԵՂԱՆԱԿ
«Երևանում մայիսի 8-ին և 9-ին հիմնականում կգերակշռի արևային եղանակ»

Մայիսի 7-9-ի եղանակային պայմանների կանխատեսումը
Մայիսի 07-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 
Մայիսի 08-ին և 09-ին կրկին կեսօրից հետո ամպրոպային բնույթի անձրևները կպահպանվեն միայն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի ու Կոտայքի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում, Արցախում և Երևանում մայիսի 08-ին և 09-ին օրվա ընթացքում հիմնականում կգերակշռի արևային եղանակ, միայն ուշ երեկոյան նշված գոտիների առանձին հատվածներում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ: 
Օդի ջերմաստիճանը մայիսի 08-09-ին հանրապետության բոլոր մարզերում կբարձրանա 3-4 աստիճանով:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА