ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴՈՒԳԻՆԻՆ ՆՈՐԻՑ «ԴՈՒԳԱ» Է ՏՎԵԼ

05.05.2017 05:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ԴՈՒԳԻՆԻՆ ՆՈՐԻՑ «ԴՈՒԳԱ» Է ՏՎԵԼ

Այդ ի՞նչ ես այդտեղ ծխել` այդ հարցը կարելի է ուղղել տխրահռչակ Ալեքսանդր Դուգինին, ով գալով Ադրբեջան` հեւիհեւ գովաբանում է սույն մազութային սուլթանատը: 
Հավանաբար, ադրբեջանական հյուրընկալությունից` թանկարժեք նվերների տեսքով, եւ սեւ խավիարի ու թանկարժեք ձկնեղենի ազդեցության ներքո աղիների կծկումների հետեւանքով Դուգինը հայտարարեց, թե Ադրբեջանի Իսմաիլիի շրջանի Իվանովկա ռուսական գյուղի բնակիչները «ինձ ասել են, որ աշխարհում չկա այնպիսի անդորր, ինչպես Ադրբեջանում, որ նրանք երեխաներին հանգիստ փողոց են թողնում` նույնիսկ գիշերով: Ես եղել եմ բազում երկրներում եւ կարող եմ ասել, որ այնպիսի կենսակերպ, ինչպես Իվանովկայում, չկա անգամ խոշոր քաղաքներում... Զրուցելով մարդկանց հետ եւ սեփական դիտարկումներից` նկատել եմ, որ, ի տարբերություն Հարավային Կովկասի այլ երկրների, Ադրբեջանում բնակվող ռուսները չեն ուզում մեկնել երկրից, նրանք դրա մասին նույնիսկ չեն մտածում, ընդհակառակը` որոշ արտագաղթածներ վերադառնում են: Ռուսները, ելնելով բազում առավելություններից, Ադրբեջանը համարում են ապրելու համար ամենաբարենպաստ տեղը»: Երեւի, ակնհայտորեն շատ խմելուց հետո ընկեր Դուգինը խումհարի հետեւանքով բլթացրեց` իբր ռուսներն ուզում են հեռանալ Հայաստանից, եւ բլթացրեց այն պահին, երբ հաջորդ օրը Հայաստանի ռուսական համայնքի ներկայացուցիչը ստանալու է պատգամավորական մանդատ: 
Բայց շարունակությունն էլ ավելի ցնցող էր: Հիշատակելով հայ-ադրբեջանական հակամարտությունը` Դուգինն արտանետեց ապուշագույն ֆրազ. «Բաքվի եւ Իվանովկայի հանդիպումները եւս մեկ անգամ համոզեցին ինձ, որ ադրբեջանցի ժողովուրդը հակամարտության կողմնակից չէ, նա խաղաղություն է ուզում: Ադրբեջանցիները թշնամաբար տրամադրված չեն հասարակ հայերի հանդեպ, նրանք ուզում են ընդամենը խաղաղ ճանապարհով օկուպացված հողերի ազատագրում: Սակայն կան որոշակի շրջանակներ, որ շահագրգռված են երկու ժողովուրդների միջեւ լարվածության պահպանմամբ»: Հավանաբար, Դուգինին ու նրա նմաններին Ադրբեջանում լրիվ «դուգա» է տալիս` ամբողջովին զրկելով հիշողությունից, եւ նրանք չեն հիշում հայերի ջարդերը Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում: Դուգինազգիները չգիտեն եւ ֆաշիստ Սաֆարովի մասին, չգիտեն, որ մեկ տարի առաջ ներխուժելով հայկական գյուղ` ազերի ճիվաղները անօգնական ծերունիների գլուխ ու ականջ էին կտրում: Ցավոք, Դուգինն ինքն իրեն անվանում է ռուս հայրենասեր, նրան անգամ նվիրել են Մոսկվայի պետհամալսարանի պրոֆեսորի կոչում, իսկ իրականում դա էժանագին սադրիչ է, ով ձայնակցելով հայ-ռուսական բարեկամության թշնամիներին` կարճ թոկով կապված է իր ադրբեջանական տերերի ձեռքին:

 

Ա. ԱՐԱՄՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА