ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՊԾ-ը խոտանել  է 500 կգ ադրբեջանական խնձոր

03.05.2017 16:38 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՍԱՊԾ-ը խոտանել  է 500 կգ ադրբեջանական խնձոր

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, նախորդ շաբաթվա ընթացքում կատարված շրջայցերի շրջանակներում, ինչպես նաեւ   պետական այլ կառույցների հետ համագործակցության եւ սպառողների ակտիվ արձագանքների արդյունքում, մայրաքաղաքի եւ մի քանի մարզերի իրացման կետերում կասեցրել է հայտնաբերված ադրբեջանական ծագման ավելի քան 500 կգ խնձորի վաճառքը: «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի համաձայն՝ հայտնաբերված խմբաքանակը համարվել է վտանգավոր, քանի որ չի ունեցել անվտանգությունը հավաստող որեւէ փաստաթուղթ: Հաշվի առնելով այս հանգամանքը, «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 19-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետով սահմանված կարգով, վտանգավոր ճանաչված խմբաքանակի իրացումն արգելվել է եւ հանձնարարվել ոչնչացնել (խոտանել) այն:

Ծառայությունը նաեւ նմուշառում էր կատարել եւ փորձաքննության ուղարկել ադրբեջանական ծագման խնձորների նմուշները: Արդյունքում՝ նախատեսված ցուցանիշների (դելտամետրին, դիմետոադ, մետալաքսիլ, ցիպերմետրին, ցիֆլուտին, ԴԴՏ եւ դրա մետաբոլիտներ, ՀՔՑՀ (ալֆա, բետտա, գամմա իզոմերներ), քլորպիրիֆոս) շեղումներ չեն արձանագրվել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА