ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սպայկա» ընկերությունն հերքում է իր առնչությունը ադրբեջանական խնձորների հետ

02.05.2017 14:29 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
«Սպայկա» ընկերությունն հերքում է իր առնչությունը ադրբեջանական խնձորների հետ

Մինչ օրս դեռ պարզաբանված  չէ, թե ադրբեջանական խնձորներն ո՞վ կամ ինչպե՞ս է բերել Հայաստան: Համապատասխան մարմիններն հավաստիացնում են, որ ադրբեջանական խնձորները մաքսակետով չեն մտել Հայաստան, այդպես էլ չհստակեցնելով թե ինչ բաց ճանապարհ կա, որի շնորհիվ թշնամի երկրից խնձոր է հասնում Հայաստան:

Մինչ այս հանելուկի լուծումը, սկսեցին լուրեր շրջանառվել, որ խնձորները Հայաստան են հասել «Սպայկա» ընկերության մեքեններով: Լուրի իսկությունը ճշտելու համար «Իրավունքը» զանգահարեց ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանին, ով հարցը լսելուց հետո նախ՜ զարմացավ, այնուհետեւ հավաստիացրեց, որ շրջանառվող լուրերը չի համապատասխանում իրականությանը. «Չի կարող նման բան լինել, բացառվում է, որ մեր ընկերությունն ադրբեջանական խնձոր բերի Հայաստան: Շրջանառվող լուրը չի համապատասխանում իրականությանը»,-փաստեց Կ. Բաղդասարյանը:
Այս թնջուկն այսպես էլ կմնա, եթե համապատասխան մարմիններն անգործ նստեն, ավելին, չի բացառվում, որ այս անգործության հետեւանքով մի օր էր թշնամի երկրից թունավորված սնունդ կամ լրտեսներներ հայտնվեն Հայաստանում: 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА