ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ապրիլի 30-ի աստղագուշակ

30.04.2017 09:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Ապրիլի 30-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերը ստիպված կլինեն ժամանակ գտնել տնային գործերի և մտերիմների հետ շփման համար: Վերջինների թվում կարող են հայտնվել ոչ միայն ազգականները, այլև հին ընկերները, որոնցից գաղտնիք չունեք: Ուղևորությունները և շփումները կարող են կապված լինել կենցաղային կարիքների, ծնողներին օգնելու հետ: Ակտուալ է ամառանոց տեղափոխվելը, ամառային տարածքների բարեկարգումը: Արժե կարգավորել հետաքրքրությունները, այլապես տարաձայնություններ կառաջանան:

Ցուլ

Ցուլերի համար առաջին տեղում կարող են հայտնվել ընտանեկան իրադարձությունները կամ մերձավոր շրջապատում նորությունները: Այս օրը կարելի է օգտագործել սովոր դրվածքում նոր տարրեր ներմուծելու համար: Հնարավոր է հատուկ հետաքրքրություն ազգակցական այցերի, ընկերական շրջապատում խորովածի, խնջույքի և նման այլ միջոցառումների նկատմամբ: Բացառված չէ, որ դրանցում հենց դուք լինեք կենտրոնական անձը:

Երկվորյակ

Երկվորյակներին իրադարձությունները կստիպեն հետաքրքրություն դրսևորել գնումների, տնտեսության, ընտանիքի նկատմամբ: Ազգակցական կապերը կարող են կոնֆլիկտի մեջ մտնել անկախության կարիքի հետ: Օրը կարող է անակնկալ պատրաստել, ստիպել ինչ-որ անսովոր բան անել: Հնարավոր են հավելյալ, չնախատեսված ծախսեր, հետաքրքիր խոհարարական փորձարկումներ: Բացառված չէ խմիչքի նկատմամբ հատուկ հետաքրքրությունը:

Խեցգետին

Խեցգետիններն առիթ ունեն լավ տրամադրության համար: Հոգեկան վերելքն էներգիայի հիանալի աղբյուր կլինի, կօգնի լրացնել ֆիզիկական ուժերի պակասը և փոխհատուցել անազատությունը: Հիանալի օր է ստեղծագործության և հոգեկան էներգիայի ներդրում պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Հզոր արձագանք կառաջացնեն ընտանեկան իրադարձությունները, հոգևոր արժեքները, երաժշտությունը:

Առյուծ

Առյուծներին օրը հակում է լայն ժեստերի: Հարմար պահ է բարեգործության, ընկերներին և մտերիմներին հոգ տանելու համար: Շատերն անկեղծ դրդումներով կգործեն, սակայն բացառված չէ որոշ արարքներ ցուցադրության համար անելու գայթակղությունը: Աստղերը զգուշացնում են, որ զգացմունքների ավելցուկը կարող է հանգեցնել հեռավորության խախտմանը, բարձրացնում է անկեղծության պոռթկման պահին ավելորդ բան ասելու հավանականությունը:

Կույս

Կույսերի մոտ այս օրը հույսեր կներշնչի կամ այլ դրական զգացմունքներ կպարգևի: Հարմար պահ է հանուն ընդհանուր հետաքրքրությունների հաշտվելու համար: Միևնույն ժամանակ, կարող եք ասել մի բան, որի մասին ավելի լավ է լռել, օրինակ՝ պատրաստվող անակնկալի: Զգացմունքները կարող են վիճել տրամաբանության հետ, հնարավոր է երազելու, չափազանցելու, անցյալը կամ ապագան իդեալականացնելու հակում:

Կշեռք

Կշեռքներին օրն ավելի նպատակասլաց, բայցև ավելի խոցելի, զգայուն կդարձնի: Հնարավոր է բարձր ընկալունակություն գործընկերների, ընկերների, մտերիմների կողմից քննադատությունների նկատմամբ: Կարող եք ձեր առջև չափից դուրս գլոբալ նպատակներ դնել, իրադարձությունները չափից դուրս սրտամոտ ընդունել: Այսօր ակտուալ է հյուրընկալության թեման: Շատերը հակված կլինեն անձամբ հանդես գալ տիրոջ կամ հովանավորի դերում:

Կարիճ

Կարիճներին օրը հոգեկան վերելք, բարոյական, իրավական, ֆինանսական կամ այլ աջակցություն է խոստանում: Ձեզ հետաքրքրող անձը կարող է դրևորել իր լավագույն որակները, ինչը կամրապնդի գործընկերությունը, փոխադարձ վստահության համար հող կպատրաստի: Կարող են հավելյալ սնունդ ստանալ հեռավոր ճանապարհորդությունների, ուսման, բիզնեսի ընդլայնման մասին երազանքները: Շատ հույսեր արդարացված կլինեն:

Աղեղնավոր

Աղեղնավորները հակված կլինեն շատ բաների զգացմունքայնորեն վերաբերվել: Ջերմ զգացմունքներ կարող եք տածել ոչ միայն ընտանիքի և մերձավոր շրջապատի նկատմամբ: Շատերը կանհանգստանան համախոհների, հայրենակիցների կամ կոլեկտիվ նախագծի համար: Հնարավոր է կենդանիների, վայրի բնության համար ինչ-որ բան անելու ցանկություն: Տանը և մտերիմ հարաբերություններում ավելի շատ ներդաշնակություն կհաստատվի:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին այսօրվա դեպքերը կարող են ավելի տպավորվող, զգացմունքային դարձնել: Հնարավոր է սուր արձագանք տանը կամ հայրենիքում կատարվող իրադարձությունների նկատմամբ: Հարաբերություններում մեծ դեր կխաղա գաղափարական միասնությունը կամ, հակառակը, համոզմունքների անհամաձայնությունը: Հզոր զգացմունքային արձագանք է հնարավոր նրանց հետ, ովքեր ձեզ հետաքրքիր և մոտ են:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ չի տրվում այսօրվա համար մանրակրկիտ ծրագրեր կազմել. տրամաբանությունը կարող է անզոր լինել, սակայն անսպասելի հաջող և տեղին կլինեն բնազդաբար կատարած արարքները: Ձեր հաշվարկներին կարող է միջամտել զգացմունքային կամ կենցաղային բաղադրիչը: Հնարավոր է ստիպված լինեք հաշվի առնել ընտանեկան դրությունը, բնակարանային պայմանները, ծնողների կարծիքը: ինչ-ինչ ավանդույթներ և սովորույթներ:

Ձկներ

Ձկների համար օրը դրական և զգացմունքայնորեն հագեցած է: Հնարավոր է չափազացնության, երևակայության հակում, սակայն հոտառությունն ընդհանուր առմամբ չի դավաճանի. հույսերն արդարադված կլինեն, կանխազգացումները՝ ճիշտ: Շատերը կխորասուզվեն սիրո, արվեստի կամ պատրանքների աշխարհում՝ մոռանալով իրականության մասին: Լավագույն պահը չէ տնտեսական հոգսերի, բարձր ֆիզիկական ծանրաբեռնությունների համար:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА