ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ապրիլի 28-ի աստղագուշակ

28.04.2017 12:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Ապրիլի 28-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերին սպասվում է տրամադրության և ինքնազգացողության լավացում, հույսերի վերածնում: Օրը կարող է ազդակ տալ սիրային, գործնական և ստեղծագործական ակտիվությանը, ավելացնել ձեր շարժունությունը, հնարամտությունը, հմայքը: Ինչ-որ բան ձեռնարկելիս արժե հաշվի առնել հնարավոր հետևանքները, այլապես գործը կընթանա փոփոխական հաջողությամբ: Ցանկալի է ավելի բծախնդիր ընտրել և պատրաստել երթուղին, տրանսպորտային միջոցը:

Ցուլ

Օրը Ցուլերին դրդում է ավելի համարձակ, վճռական և նախաձեռնող դառնալ: Ընկճվածության հակված Ցուլերի տրամադրվածությունն ավելի դրական և լավատեսական կդառնա: Ուրիշների հետ հարաբերություններում ավելի շատ անկեղծություն կլինի: Բացառված չէ, որ փոփոխություններն արտացոլվեն նաև այլ ոլորտներում, օրինակ՝ ստիպեն մտածել իմիջի փոփոխության մասին, հետաքրքրվել նորություններով և առաջադիմական միտումներով:

Երկվորյակ

Երկվորյակներին սպասվում է ակտիվության վերելք: Բացառված չէ միաժամանակ մի քանի ուղղություններով նույն արագությամբ շարժվելու ցանկությունը: Էնտուզիազմի կողմնակի էֆեկտը կարող է լինել նյարդայնությունը, ռազմավարական սխալը: Աստղերը խորհուրդ են տալիս զերծ մնալ անփութությունից, շտապողականությունից, մոլորություններից. հաջողությունը հարցականի տակ կհայտնվի, եթե հաշվի չեք առնում կարևոր դետալները:

Խեցգետին

Խեցգետիններին սպասվում են հարկադրված հրատապ հոգսեր, նոր կամ արդեն ծանոթ պարտականություններ: Բացառված չէ, որ ստիպված լինեք ինչ-որ մեկին օգնության հասնել կամ փոխարինել: Անցանկալի են անհատական նախաձեռնությունները, քանզի հանգամանքներից կախվածությունը շատ մեծ է: Խորհուրդ է տրվում զգուշություն դրսևորել գործիքների, կենդանիների, մանր տեխնիկայի հետ շփման մեջ:

Առյուծ

Այսօր Առյուծներին կայցելի երկար սպասված ոգևորությունը: Շատերի մոտ խոսքերից արագորեն կոնկրետ գործողությունների անցնելու շարժառիթ կառաջանա: Կարող է նորից բացվել անհրաժեշտ ճանապարհը, հայտնվել ընկերը, վերադառնալ օգնականը: Անվճռական չեզոք Առյուծներին կոգեշնչի ուրիշի օրինակը: Ձեր նախաձեռնություններից շատերը դատապարտված են հաջողության, հատկապես, եթե դրանց հիմքում լավ մտածված հին ծրագիր է:

Կույս

Կույսերի համար օրը հետաքրքիր, սակայն լարված և անհանգիստ կլինի, կստիպի հաշվի առնել մի շարք նրբություններ: Հնարավոր է հրատապ հրաման կամ այլ հանգամանքներով պայմանավորված ակտիվություն: Իրավիճակը կարող է կապված լինել փորձաշրջանի, մասնագիտական հմտությունների, ղեկավարական և կազմակերպչական տաղանդների ստուգման հետ: Էներգիան, շարժունությունն արժե համատեղել հեռատեսության, պատասխանատվության հետ:

Կշեռք

Կշեռքներին դրական տեղաշարժեր են սպասվում սառեցված գործերում: Կարող է նորից ակտիվանալ արտասահմանցիների կամ հեռավոր ընկերների հետ շփումը, ակտուալ դառնալ միջազգային ծրագրին մասնակցությունը: Երկար սպասված դինամիկան լավատեսություն կներշնչի, հոգեկան և ֆիզիկական ուժերի ներհոսք կապահովի: Իրադրության աշխուժացումը և դերի փոփոխությունը կդրդեն իմիջի թարմացման: Հաջող օր է ճանապարհորդություն սկսելու համար:

Կարիճ

Այսօրվա մթնոլորտը կարող է Կարիճներին ակտիվ հետազոտող կամ արկածախնդիր դարձնել: Կարող է ուժգնանալ գործնական ռիսկերի, բուռն քննարկումների, բժշկական կամ տեխնիկական փորձարկումների նկատմամբ հետաքրքրությունը: Հնարավոր է մեծ հետաքրքրություն էքստրեմալ մարզաձևերի նկատմամբ: Համարձակություն, նախաձեռնություն, շարժունություն դրսևորելուն կարող են հակել հանգամանքները կամ ծառայողական պարտքը:

Աղեղնավոր

Աղեղնավորներն այսօր հակված են սուր արձագանքել ուրիշի պահվածքին: Օրը կնշանավորվի բանավեճով, մրցույթով, ընկերական մրցակցությամբ կամ դրանց հրավերով: Ինքնավստահ Աղեղնավորները սիրով կընդունեն մարտահրավերը: Եթե կասկածում եք ձեր հնարավորություներին, աստղերը խորհուրդ են տալիս անկողմնակալ գնահատել իրավիճակի դրական և բացասական կողմերը. գուցե այն այնքան էլ վատը չէ:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին օրը կստիպի խորասուզվել հոգսերի մեջ: Կարող է ի հայտ գալ պարապմունքի, հմտությունների մշակման, միաժամանակ մի քանի գործ վարելու անհրաժեշտություն: Առիթ կունենաք ցուցադրելու ձեր ճարպկությունը, վարպետությունը: Կարող են պետք գալ օգնականներ: Որոշ հարցերում ավելի տրամաբանական կլինի այլոց ծառայություններին դիմելը: Ուշադրություն կարող է պահանջել ծառայողական պարտականությունների շրջանակը:

Ջրհոս

Օրը բացում է Ջրհոսների ճանապարհները, հուշում է գործունեության հետաքրքիր ուղղություններ: Եթե հաշվի առնեք նախկինում գործած սխալները, այսօր հեշտությամբ կարող եք հաջողության հասնել ցանկացած ոլորտում՝ ներառյալ սպորտը, բիզնեսը, մենեջմենթը, ստեղծագործական ոլորտները: Լավ կլինի վերադառնալ հին հետաքրքրություններին և մտադրություններին, որպեսզի իրագործեք դրանք նոր մակարդակով:

Ձկներ

Ձկներին օրը մղում է ակտիվության և միաժամանակ շրջահայացության: Սխալներ և վնասվածքներ հնարավոր են ձեր մեղքով՝ ոչ պրոֆեսիոնալիզմի և անփութության հետևանքով: Կարևոր է ունենալ գործողությունների ծրագիր, գիտակցել հնարավոր ռիսկը: Անհրաժեշտ է զգուշություն տեխնիկական աշխատանքներում: Նախկինի փորձը կօգնի անիրագործելի առաջադրանքներ չստանձնել: Չարժե վիճել մտերիմների և նրանց հետ, ովքեր սովորեցնում կամ օգնում են ձեզ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА