ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանական խնձորների վրայից պիտակները հանվում են ու տեղականի տակ վաճառվում. Պիպոյան

27.04.2017 16:24 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Ադրբեջանական խնձորների վրայից պիտակները հանվում են ու տեղականի տակ վաճառվում. Պիպոյան

<<Օրեր շարունակ շուկայում ադրբեջանական խնձոր է եղել, սակայն Սննդի անվտանգության պետական տեսչությունը միայն օրեր հետո է որոշել արձագանքել։ Այս ոլորտում դանդաղ աշխատելը համարժեք է չաշխատելուն>>:  
<<Իրազեկ և պաշտպանված սպառող>> ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հավաստմամբ՝ իր համար՝ որպես սպառողի իրավունքների պաշտպանի, առաջնային չէ՝ չստուգված մթերքը թուրքակա՞ն է, ադրբեջանակա՞ն, թե՞ հունական:

<<Դա առաջնային է ինձ համար որպես մարդ: Բայց առաջնային է, որ անկախ ներմուծման երկրից, շուկայում եղած բոլոր մթերքները ստուգվեն, անցնեն անվտանգության համապատասխան նորմերով, եթե փաստաթուղթ անվտանգություն մասին չկա, ապա ինչ կապ ունի, թե որ երկրից է :Այս մասին լուրերից հետո տնտեսվարողները խնձորի վրայից հանում էին ադրբեջանական պիտակը, խառնում տեղական արտադրանքի հետ կամ ներկայացնում որպես հունական ու շարունակում էին վաճառել:Այդ դեպքում առաջնային մեղավորը ոչ թե տնտեսվարողն է, այլ համապատասխան պետական կառույցները, որոնք գործ չեն արել>>։

Պիպոյանն խոսեց  նաև ԳԱԱ սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի հայտարարությանը, որում վերջինները բացահայտել էին ադրբեջանական խնձորի մեծածախ վաճառքի կետ: 

<<Այդ ինչպե՞ս է, որ ահազանգի հետքերով լրագրողները գնացին, հասան, իսկ պատական մարմինը՝ այդպես էլ ոչ: Ինչպե՞ս են ասում, որ շուկաները ստուգել են, եթե այսօր ամենախոշոր շուկաներում խնձորը դրված է>>:

Ս.Ա.

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА