ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ապրիլի 26-ի աստղագուշակ

26.04.2017 12:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Ապրիլի 26-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերին խորհուրդ չի տրվում բարձր ակտիվություն ցուցաբերել: Օրը տրամադրում է հանդարտության, դանդաղության, չեզոքության, ուժգնացնում է հարմարավետության ձգտումը: Ուշադրությունն ավելի լավ է ուղղել ֆինանսական կամ տնտեսական կողմին, շարքային գնումներին, կերկարկի պատրաստմանը, տան մաքրությանը: Հարմար պահ է օրգանիզմի մաքրման համար: Արժե փոխզիջում գտնել դիետայի և լիարժեք սնման միջև:

Դեկտեմբերի 16. օրվա աստղագուշակը

Ցուլ

Ցուլերի համար ոչ ամենադինամիկ, սակայն կարևոր օր է: Նշանակություն ունի կենսակերպը, տրամադրվածությունը, սովորությունները: Ակտուալ է նուրբ համալիր մաքրման ցանկացած եղանակ՝ ֆիզիկական, մտավոր և զգացմունքային: Օգտակար է լոգանք ընդունել, շատ ջուր և հյութ խմել: Այսօրվա ծրագրերն ու մտապատկերները կսնեն ձեզ ողջ ամիս: Արժե խուսափել ուշացած կասկածների, վատ հիշողությունների վրա սևեռվածությունից:

Երկվորյակ

Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս ժամանակավորապես խուսափել անձնական նախաձեռնություններից: Վազվզոցից և շատ ուտելուց հրաժարումը կդառնա լավ անցկացրած օրվա գլխավոր պայմաններից մեկը: Սա այն պահը չէ, երբ կարող եք արագություն հավաքել. իրադարձությունները շտապեցնելու փորձերը ձեզ փակուղին կգցեն կամ միայն արդյունքի պատրանք կստեղծեն: Էներգիայի ավելցուկը կարելի է ուղղել ոչ բարդ, բայց օգտակար զբաղմունքի:

Խեցգետին

Խեցգտետիններին այսօր հակացուցված են մեծ ծանրաբեռնությունները, այդ թվում՝ հարկադիր: Հնարավորության դեպքում արժե հրաժարվել ուրիշի բեռի մի մասը ձեզ վրա վերցնելու գաղափարից: Օգտակար կլինի դադար վերցնել ընթացիկ գործերում և հայացք նետել դեպի ապագա՝ հատուկ ուշադրություն դարձնելով դրա նյութական բաղադրիչին: Վատ չի լինի նաև ուշադրություն հատկացնել սնման սովորություններին. գուցե ժամանակն է սննդակարգում ինչ-որ բան փոխելու:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում նոր արդյունքների հետևից ընկնել: Այսօր ավելի կարևոր է գնահատել ընդհանուր պատկերը, կշռել կորուստներն ու հաջողությունները, այդ թվում՝ նյութական: Կարևոր է մտածել նպատակին հասնելու համար միջոցների ընտրության և ռեսուրսների մասին, որոնք այդ գործում կարող են պետք գալ: Հաջող պահ է անարդյունավետ ֆինանսական եղանակներից հրաժարվելու համար:

Կույս

Կույսերին օրը կօգնի վերջակետ դնել հարաբերությունների կամ պարտականությունների երկար պատմությանը: Դրանում մեծ նշանակություն կունենա ֆինանսական ասպեկտը. եթե լուրջ պարտքեր չունեք, մնացած առաջադրանքներն ավելի հեշտ կլինի լուծել: Ընթացիկ գործերում հնարավոր է հանդարտություն, որը չի նշանակում հեռանկարների բացակայություն: Հարմար պահ է վաստակելու եղանակների վերանայման համար:

Կշեռք

Կշեռքներին սպասվում է տհաճ շրջանի ավարտ և սնման, շփման, ուղևորությունների, առօրյա ռեժիմի հետ կապված սահմանափակումների վերացում: Փակելով էջը՝ արժե ուշադրություն դարձնել նյութական ասպեկտին: Կարող են հատկապես կարևոր լինել այնպիսի դետալները, ինչպիսիք են, օրինակ, ընդհանուր բյուջեն, մասնաբաժինը, վարկային պատմությունը, բանկային հաշիվների վիճակը, ֆինանսավորման նրբությունները:

Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումը. հետագայում՝ շահագործումը

Կարիճ

Այս օրը Կարիճներին կհիշեցնի հարաբերությունների, համագործակցության, պայմանագրային պարտականությունների հետ կապված դետալների մասին: Կարող են փոփոխություններ հասունանալ փոխգործակցության ընդհանուր ոճում, օրինակ՝ գումարային հաշվարկների համակարգում: Հնարավոր են փոփոխություններ նաև ձեր գործընկերը, օգնականը, հաճախորդը, հետաքրքրությունների պաշտպանը հանդիսացող կոնկրետ մարդու դիրքորոշման մեջ:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում վերանայել կենցաղի և սնման նրբությունները, ծառայողական առօրյայի, հիվանդությունների բուժման, ընտանի կենդանիների խնամքի հետ կապված դետալները: Դրա համար առիթ կարող է դառնալ ընտանեկան կյանքում բարդ շրջանի ավարտը: Ուշադրություն է պահանջում ծառայություններ մատուցելու, առևտրի, վերանորոգման հետ կապված բիզնեսը: Կարող է ակտուալ դառնալ աշխատակազմ հավաքելու հարցը:

Այծեղջյուր

Այծեղջյուրների մեծամասնության համար օրը դրական նրբերանգ կունենա: Խնդիրների մի մասը կվերանա այլևս ակտուալ չլինելու պատճառով, մի մասն էլ անսպասելի և պարզ լուծում կստանա: Կարող է ուրախացնել երեխայի, մտերիմ մարդու պահվածքը: Հնարավոր են լավ նորություններ մարդկանցից, ում հետ փոխշահավետ գործեր եք վարում: Փափուկ և անցավ կանցնի հրաժեշտի, բաժանման պահը: Լարված աշխատանքն ավելի լավ է բացառել:

Ջրհոս

Ջրհոսների մոտ այսօր մեծ կլինի սեփական տան, ծնողների, տնեցիների կողմից աջակցության կարիքը: Հին, ծանոթ պայմանները շատերին ավելի գրավիչ և հարմարավետ կթվան, քան բարեկարգ, բայց անսովոր կացարանը: Տնային ճաշկերույթը կարող է ավելի հաճելի տպավորություններ առաջացնել, քան ռեստորան այցելությունը: Հնարավոր է բնության նկատմամբ ձգտում: Կարող եք ձեզ փոքր-ինչ կամայականություններ թույլ տալ սննդում:

Ձկներ

Ձկներին օրը հանգստություն և ներդաշնակություն է խոստանում: Կարելի է հետաձգել ոչ պարտադիր գործերը, ձեզ մի քիչ ծուլություն թույլ տալ: Ընդմիջումը կրկնակի բարենպաստ կլինի նախաձեռնող Ձկների համար, քանզի կպաշտպանի նրանց ոչ միանշանակ ելքով անխոհեմ քայլերից: Եթե բարդ ժամանակներ եք ապրել, թունելի վերջում լույս կտեսնեք, կազատվեք ընկճվածությունից, ինչ-որ սահմանափակումից կամ տհաճ ընտրության անհրաժեշտությունից:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА