ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանում մեկնարկել է նախագահական ընտրարշավը

21.04.2017 20:25 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանում մեկնարկել է նախագահական ընտրարշավը

Ինչպես հայտնում Է IRNA-ն, թեկնածուները կարող են իրենց ընտրարշավն սկսել ցանկացած օր մինչև լռության օրը՝մայիսի 18-ը: Իրանում մեկնարկել է նախագահական ընտրարշավը, որին կմասնակցեն ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների խորհրդի կողմից հաստատված վեց թեկնածուներ, ինչի մասին ապրիլի 21-ին հայտնել է IRNA գործակալությունը:Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարելու են պետության ներկայիս ղեկավար 69-ամյա Հասան Ռուհանին, Իրանի 60-ամյա առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին, Թեհրանի 56-ամյա քաղաքագլուխ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը, Իրանի արդյունաբերության 70-ամյա նախկին նախարար Մոստաֆա Հաշեմի Թաբան, երկրի մշակույթի նախարարության 70-ամյա նախկին ղեկավար Մոստաֆա Միրսալիմը և Իրանի 50-ամյա նախկին գլխավոր դատախազ Էբրահիմ Ռաիսին:

Ընդամենը ընտրություններին մասնակցելու համար գրանցվել Էր 1636 թեկնածու: Նախագահի պաշտոնի թեկնածու գրանցվելու փաստաթղթեր էր ներկայացրել նաև Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, բայց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը չթույլատրեց նրա մասնակցությունը:

Եթե մայիսի 19-ին պլանավորված քվեարկության արդյունքում թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների ավելի քան 50 տոկոսը, ապա դրանից մեկ շաբաթ անց Իրանում կկայանա ընտրությունների երկրորդ փուլը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА