ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հետաքրքիր փաստեր փռշտոցի մասին

21.04.2017 19:59 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հետաքրքիր փաստեր փռշտոցի մասին

Մեզանից շատերը փռշտում են պաթոլոգիայի ընթացքում, փոշի մաքրելիս և նույնիսկ, ինչպես տիեզերագնացներն են ասում, տիեզերքում: Չհասկանալով փռշտոցի պատճառը, երբեմն փռշտացողի կողմը զայրացած հայացք ենք նետում: 
Ինչպե՞ս է առաջանում փռշտոցը և արդյոք հնարավոր է այն դադարեցնել:

1. Փռշտոցը սկսվում է նյարդերի վերջավորություններում
Այսպես է պնդում Գրինվիլլիից ալերգիայի և շնչարգելքի մասնագետ Նեյլ Կաոն (Neil Kao): Մարդիկ տարբեր են, սակայն բոլորի նյարդային համակարգը կազմավորված է նույն ձևով: Նյարդերի միջոցով տարածվող ազդանշանները կարող են փոխանցվել դեպի գլխուղեղ և հետ, որն էլ անդրադառնում է փռշտալու տարբեր ռեակցիաներին: Նյարդերի միջոցով ազդանշան հաղորդելու ժամանակ Կենտրոնական նյարդային համկարգը տեղեկանում է, որ քթի մեջ ինչ-որ բան կա, որը պետք է այնտեղից հեռացվի:

2. Փռշտոցը պաշտպանում է մեր օրգանիզմը
Փռշտոցը, որն օգնում է մեզ առողջ մնալ, հանդիսանում է իմունային համակարգի կարևոր մասը: Փռշտալու ընթացքում մարմինը  մաքրվելով մանրէներից և վիրուսներից գտնվում է պաշտպանված վիճակում: Երբ ԿՆՀ ազդանշան է ստանում, որ ինչ որ բան քիթն է ընկել, ուղեղում ակտիվանում է փռշտալու կենտրոնը, կոկորդը, աչքերը և բերանը փակվում են, կրծքավանդակի մկանները կծկվում են: Արդյունքում օդը թքի և լորձի հետ միասին դուրս է մղվում քթից ու բերանի խոռոչից և փռշտոց է առաջանում:

3. Մենք փռշտում ենք մեծ արագությամբ
Փռշտոցը մեկ ժամում անցնում է 160 կմ, ասում է Պատտի Վուդը (Patti Wood)՝ «Հաջող ազդանշաններ. Ինչպես հասկանալ մարմնի լեզուն» գրքի հեղինակը: Նա նույնպես պնդում է, որ փռշտալուց օդը դուրս է մղում 100 000 մանրէներ:

4. Հոնքեր հանելը փռշտոց է առաջացմում
Հոնքերն հանելիս ակտիվացնում եՆք նյարդերի ծայրերը, որոնք պատասխանատու են քթանցքերի համար: Արդյունքում՝ փռշտում եՆք:

5. Մարդ քնի մեջ չի փռշտում
Քնած ժամանակ քնած են լինում նաև նյարդերը, որոնք պատասխանատու են փռշտալու համար: Դա նշանակում է, որ եթե իսկապես քնած ենք, ապա չենք կարող փռշտալ:

6. Ֆիզիկական ակտիվությունը փռշտաց է առաջացմում
Ֆիզիկական վարժությունները կարող են փռշտոց առաջացնել, ասում են փորձագետները: ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ կատարվում է հիպերօդափոխություն, որը չորություն է առաջացնում քթանցքերում և բերանում: Արդյունքում սկսում ենք ֆսֆսացնել և փռշտալ:

7. Ամենաերկար փռշտոցը
Ամենաերկար փռշտոցը արձանագրվել է Մեծ Բրիտանիայում Դոննա Գրիֆֆիցի (Donna Griffiths) կողմից, որը փռշտում էր անընդհատ 978 օր: Այդպիսի նոպաները կարող են ունենալ հոգեբանական պատճառներ:

8. Արևը կարող է ստիպել մեզ փռշտալ
Արևի վառ լույսը  ևս երեքից մեկին ստիպում է փռշտալ: Այդ երևույթը անվանում են «լուսային փռշտոցի ռեֆլեքս», որն առաջանում է միշտ, երբ նայում ենք արևին կամ արևի վառ լույսին: Պարզ չէ դրա առաջացման պատճառը, սակայն հայտնի է, որ այդ հատկությունը ժառանգական է:

9. Սեքսի մասին մտքերը առաջացնում են փռշտոց
Հետազոտողները դա բացատրում են նրանով, որ սեքսի մասին մտածելիս խթանվում է պարասիմպատիկ նյարդային համակարգը, որն էլ առաջացնում է փռշտոց:

10.Ինչպե՞ս կանգնեցնել փռշտոցը
Չնայած, որ այս տարբերակը կատարյալ չէ, փորձագետներից ոմանք խորհուրդ են տալի բերանով շունչ քաշել և սեղմել քթի ծայրը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА