ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախում վիրավորված զինծառայողին տեղափոխել են Երևան. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

21.04.2017 19:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Արցախում վիրավորված զինծառայողին տեղափոխել են Երևան. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Արցախի Հանրապետությունում հակառակորդի կողմից արձակված կրակոցից ապրիլի 17-ին հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Թաթուլ Հարությունյանին Ստեփանակերտի հիվանդանոցից տեղափոխել են ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Զինծառայողը հոսպիտալ է տեղափոխվել գլխի շրջանում վնասվածքով: Կատարվել են անհրաժեշտ վիրահատությունները: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է:

Այժմ նա գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА