ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻԻՀ նախկին նախագահը հույսն Աստծո վրա է դրել

21.04.2017 18:48 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԻԻՀ նախկին նախագահը հույսն Աստծո վրա է դրել

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի ասիստենտ, իրանագետ ԱՐՏՅՈՄ ՏՈՆՈՅԱՆԻ խոսքով` Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թեկնածությունը չի հաստատվել Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից.«Համացանցում հայտնվել է մի տեսահոլովակ, որտեղ պարզ երեւում է, որ Թեհրանի այն հատվածը, որտեղ բնակվում է Ահմադինեժադը, այս գիշեր լցված է եղել ոստիկանական մեքենաներով։ Որոշակի վախ եւ լարվածություն է նկատվում նաեւ նախկին նախագահի կեսգիշերին կատարած թվիթերյան գրառումներում։ Նա նախ ժողովրդին հանգստության կոչ է արել՝ ասելով, որ լարվածությունն ու իրավիճակի թեժացումը միայն Իրանի թշնամիների օգտին կլինի։ Այնուհետև, մեկ այլ գրառման մեջ Ահմադինեժադն ասել է․ «Ես ձեզպեսների շարքից չեմ, որ ըմբոստություն բարձրացնեմ եւ Նորին մեծության (հոգեւոր առաջնորդի) սիրտը կոտրեմ։ Ո՜վ Աստված, այնպես արա գործի վերջը, որ ինքդ լինես գոհ, իսկ մենք՝ փրկված»։

Հետաքրքիր է, որ վերջին մտքի համար նախկին նախագահը ընտրել է երկիմաստ բառ` rast[e]gār, որը նշանակում է ե՛ւ «փրկված, ազատված ե՛ւ «հաղթող, հետևաբար կարելի է հասկանալ նրա գրածը նաեւ այսպես․ «Ո՜վ Աստված, այնպես արա, որ ինքդ լինես գոհ, իսկ մենք՝ հաղթական»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА