ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊՆ առաջարկած «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերը լրացուցիչ հնարավորություն են տալիս երիտասարդներին

21.04.2017 16:54 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՊՆ առաջարկած «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերը լրացուցիչ հնարավորություն են տալիս երիտասարդներին

Ապրիլի 20-ին Երեւանում մեկնարկած «Ազգ-Բանակ -2017» համաժողովի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ քննարկման ներկայացրեց երկու նոր` «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» նախագծերը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պաշտպանության նախարարն անդրադառնալով իր նախանշած ծրագրերին, նշեց, որ դրանք ներկայացվել են որպես հանրային քննարկման հիմք. ««Ես եմ» նախագծի նպատակը մեկն է`առաջնագծում ծառայողների կարգավիճակն այլ զինծառայողների կարգավիճակից տարբերակելն է, շեշտը դրվում է կամավոր ծառայելու ուղին ընտրելու կոնցեպտի վրա: Իրականում մենք երիտասարդներին հնարավորություն ենք տալիս մեկ քայլ առաջ անել` անցնելով ժամկետային պարտադիր ծառայության եւ մի փոքր ջանք ներդնելով` ստանալ բավականին մրցունակ փաթեթ»,-ընդգծեց Վ. Սարգսյանը:
Ինչ վերաբերում է երկրորդ` «Պատիվ ունեմ» ծրագրին, ապա ըստ պաշտպանության նախարարի, սա ԲՈՒՀ-ում տրամադրվող տարկետման իրավունքի այլ գաղափարախոսությունն է. «Ես ասում եմ, որ տարկետումը պետք է ծառայի իր նպատակին, եթե մենք պատրաստում ենք մասնագետ, որը պետք է ամբողջական դիպլոմով դուրս գա բակալավրիատից, ապա նա լիարժեք պետք է օգտագործի իր գիտելիքներն ու կարողությունները պետության եւ Զինված ուժերի համար»,-փաստեց Վիգեն Սարգսյանը:
Խոսելով զոհված ազատամարտիկների ընտանիքներին մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի վերջ բնակարաններով ապահովելու խնդրին, Վիգեն Սարգսյանը նկատեց, որ զոհված ազատամարտիկների ընտանիքներից բացի, բնակարաններով պետք է ապահովեն առաջին կարգի զինհաշմանդամներին. «Պետք է նրանց բնակարանային պայմանները բարելավենք եւ աշխատանքներ տանենք, որպեսզի առանց բնակարանների առաջին կարգի զինհաշմանդամներն ունենան բնակարաններ: Մեծ ջանքներ պետք է ներդնենք, որպեսզի  զոհված ազատամարտիկների ընտանիքները եւս ապավենք բնակարաններով»,-ընդգծեց պաշտպանության նախարարը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА