ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արյուն է հետ տվել, ուշաթափվել է». Շվեդիայում մահացած հայ երիտասարդի մահվան եզրակացությունը պատրաստ է

21.04.2017 15:56 ՔՐԵԱԿԱՆ
«Արյուն է հետ տվել, ուշաթափվել է».  Շվեդիայում մահացած հայ երիտասարդի մահվան  եզրակացությունը պատրաստ է

«Իրավունքն» այսօր Շվեդիայում ոստիկանների անգործության հետեւանքով  մահացած Դավիթ Բարսեղյանի փաստաբան Մարկ Սաֆարյանից տեղեկացավ, որ Դավիթ Բարսեղյանի  մահվան դատաբժշկական եզրակացությունը պատրաստ է:  «Մինչ  մահվան պատճառը գրելը, եզրակացության մեջ  կարդում ենք այն տեղեկատվությունը, որը  ստացել են ոստիկաններից: Դավիթ Բարսեղյանը  ձերբակալման ժամանակ  եղել է գունաթափ, սառած, կծկված վիճակում:  Ոստիկաններից ջուր է խնդրել: Ոստիկանները Դավիթ Բարսեղյանի պահվածքն  ընկալել  են  ձերբակալման պատճառով հոգեպես  ընկճված:  Դուրս են հանել Դավիթին ոստիկանական մեքենայից եւ նստեցրել նստարանին: Այդ ընթացքում Բարսեղյանն ընկել է, միզել: Բայց երբ   ոստիկանները գոռացել են  նրա վրա, նա նորից  ուղիղ նստել է: ԱյնուհետեւԴավիթին տարել են ոստիկանություն:  Ոստիկանական շենք  մտնելիս Դավիթ Բարսեղյանն ի վիճակի չի եղել ինքնուրույն քայլել: Դավիթի թեւերը մտած` ոստիկանները նրան խուց են մտցրել:  Ոստիկանները Դավիթի պահվածքն ընկալել են պասիվ դիմադրություն, որպես սիմուլյանտություն: Ոստիկանության խցում Դավիթ Բարսեղյանին պառկեցրել են կողքի` գլուխը դեպի հատակը, որպեսզի չխեղդվի: Մինչ այդ Դավիթ Բարսեղյանն այնքան է  հետ տվել, անգամ արյուն է փսխել, որ  չի կարողացել ինքնուրույն  պառկել: Եղել է  ուշաթափված: Այս ամենը եղել է Շվեդիայի ժամանակով փետրվարի 5-ին  22: 18 րոպե: Իսկ մեկ ժամ անց` 23:11-ին, Դավիթին մահացած են  գտել: Դավիթի բերանում հայտնաբերել են ստամոքսահյութի  շատ մեծ ծավալ»,- մանրամասնեց փաստաբանը:

Եզրակացության  մեջ Մարկ Սաֆարյանի տեղեկացմամբ, գրել են, որ Դավիթ Բարսեղյանի մարմնի վրա  արտաքին միջամտության հետք չկա. «Դավիթ Բարսեղյանի ուղեղում  պատահական արնահոսություն է եղել: Բայց մահվան անմիջական պատճառը եղել է  ստամոքսահյութը շնչելը: Դավիթ Բարսեղյանի օրգանիզմում  չեն հայտնաբերել  դեղեր, թրմանյութ, խմիչք»: 

Մարկ Սաֆարյանի խոսքով`  դատաբժշկական եզրակացությունը հաստատում է վկաների խոսքերը: «Մենք գիտեինք, որ այսպես էլ  եղել է: Եթե մարդն այդ վիճակում է, պետք է անմիջապես հիվանդանոց տանեին: Այն, ինչ գրված է եզրակացության մեջ, Դավիթ Բարսեղյանի իրավունքների խախտում է, անմարկդային վերաբերմունք:  Մենք հիմա սպասում ենք դեպքի տեսագրություններին, քրեական գործի ավարտին: Դրանից հետո կավարտվի գործի նախաքննությունը եւ պարզ կլինի` քրեական գործ հարուցվո՞ւմ է, թե՞ ոչ»,- եզրափակեց  փաստաբանը:

 ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА