ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իսրայելի արդարադատության նախարար. Մենք կհասնենք նրան, որպեսզի Լապշինը պատիժը կրի Իսրայելում

21.04.2017 16:13 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսրայելի արդարադատության նախարար. Մենք կհասնենք նրան, որպեսզի Լապշինը պատիժը կրի Իսրայելում

Մենք կհասնենք նրան, որպեսզի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Ադրբեջանում դատապարտվելու դեպքում պատիժը կրի Իսրայելում: Ինտերֆաքսին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Իսրայելի արդարադատության նախարար Աելեթ Շակեդը:

«Մենք քայլեր ենք ձեռնարկել եւ շարունակելու ենք ամեն ինչ անել, որպեսզի օգնենք Լապշինին: Եթե նա դատապարտվի Ադրբեջանում, ապա մենք կփորձենք հասնել նրան, որպեսզի նա պատիժը կրի Ադրբեջանում»,- ասել է Շակեդը:

Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։ Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:

Հունվարի 17-ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26-ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА