ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մահացած զինծառայողը Վայոց ձորից էր, մանկահասակ երեխայի հայր

21.04.2017 16:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մահացած զինծառայողը Վայոց ձորից էր, մանկահասակ երեխայի հայր

Համածառայակցի կողմից արձակված կրակոցից այսօր՝ ապրիլի 21-ին, մահացած պայմանագրային զինծառայող Նարեկ Հակոբյանը Վայոց ձորի մարզի Արփի գյուղից էր:

Արփիի գյուղապետ Ռազմիկ Վարդանյանը հայտնել է, որ 31-ամյա Նարեկ Հակոբյանը ծառայության էր անցել վերջերս:

«Նարեկն ամուսնացած էր, երեխան 1 շաբաթ առաջ դարձավ մեկ տարեկան»,- ասել է գյուղապետը:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նախնական տվյալներով Նարեկ Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է ապրիլի 21-ին ժամը 10:25-ի սահմաններում Վայոց Ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ  N զորամասի 6-րդ վաշտի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտի կողմից  ինքնաձիգը մաքրելիս զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով առաջացած կրակոցից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Կատարվում է նախաքննություն:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА