ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՎՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ  ՀԱՅ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՀԱՋՈՂ ԷՐ

21.04.2017 21:48 ՍՊՈՐՏ
ԵՎՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ  ՀԱՅ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՀԱՋՈՂ ԷՐ

Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը, Եվրոպայի փոխչեմպիոններ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Դոհայում վերջերս կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում ոսկե մեդալ նվաճած Արթուր Թովմասյանը, Վիգեն Խաչատրյանն ու Արմեն Պետրոսյանը այս օրերին Ռումինիայում մասնակցում են Եվրոպայի առաջնությանը: Մրցաշարին մասնակցում է 168 մարզիկ, ամեն գործիքի վրա՝ 120-130 հոգի է պայքարելու լավագույնի կոչմանն արժանանալու համար: Այսինքն՝ մրցակցությունն անչափ մեծ է: Եվրոպայի այս առաջնությունը նախորդի համեմատ` ավելի բարդ է, քանի որ այն անցակցվում է նոր կանոնադրությամբ եւ օրենքների բազմաթիվ փոփոխություններով, եւ եթե մեր մարզիկներին հաջողվի նվաճել անգամ մեկ մեդալ, նրանց առաջ դված խնդիրը կարելի է լուծված համարել: Օրինակ՝ այս մրցումներում առաջին անգամ կիառվում է օղակների վարժության գնահատման նոր ձեւ: Նախկինում, երբ ազարյանական խաչ էին պահում կամ ստատիկ դրություն էին անում, մրցավարներն էին հաշվում: Հիմա առաջին անգամ կիառվում է «սմարթ ռինգս» մեխանիզմ. օղակներին միացված է համակարգ, որն ավտոմատ նշում է՝ մարզիկը պահե՞ց ստատիկ դրությունը, թե՝ ոչ: 

Մոսկվայի «Արարատը» կարող է ելույթները շարունակել Հայաստանում

Բայց չնայած այս նոր բարդություններին, Հայաստանի հավաքականի չորս անդամներ հաղթահարել են որակավորման փուլը եւ եզրափակիչում են. առանձին գործիքների վրա մեդալների համար պայքարը շարունակում են ութ լավագույնները, իսկ բազմամարտում՝ 24-ը: Նժույգ թափերում Հարություն Մերդինյանը ցույց է տվել չորրորդ արդյունքը, օղակներում Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը՝ համապատասխանաբար, երկրորդը եւ չորրորդը, հենացատկում Արթուր Դավթյանը վեցերորդն էր: Վերջինս ութերորդն է եղել նաեւ բազմամարտում եւ այստեղ էլ պայքարը շարունակելու իրավունք է նվաճել: 

Որակավորման փուլը չկարողացան հաղթահարել բազմամարտում Վիգեն Խաչատրյանը եւ նժույգի վարժությունում՝ Արմեն Պետրոսյանը: Այսօր մրցահարթակ դուրս կգա Արթուր Դավթյանը` բազմամարտի եզրափակիչում, ապրիլի 22-ին պայքարի մեջ կմտնեն Հարություն Մերդինյանը` նժույգի վարժության եզրափակիչում, Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը: Հենացատկի եզրափակիչը կկայանա ապրիլի 23-ին: 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հարություն Մերդինյանը ձեռքի վնասվածք ունի, սակայն վարժությունում բարդացում չկա: Փոխարենը՝ Վահագնի եւ Արթուրի վարժությունները բարդացված են:

Մինչ առաջնությունը ծրագրված էր որ Վահագն Դավթյանի ծրագրում նոր տարր ավելացնել, որը հետագայում պետք է կոչվեր հենց հայ մարզիկի անունով, բայց այս առաջնությունում կիրառված նորարարություններն այս ծրագրերը հետաձգեցին: 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА