ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԻՄ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԱՄԻՍ» (ԻՖԱ) 2017 ԾՐԱԳԻՐԸ 

21.04.2017 21:40 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԻՄ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԱՄԻՍ» (ԻՖԱ) 2017 ԾՐԱԳԻՐԸ 

ՀՀ ՀՀ կենտրոնական բանկը՝ գործակցելով մի շարք ֆինանսական կառույցների հետ, հայտարարել է «Իմ Ֆինանսների Ամիս» 2017 (ԻՖԱ 2017) ծրագրի մեկնարկը:   

 

«Իմ Ֆինանսների Ամիս» 2017 ծրագիրը ֆինանսական ոլորտի ամենաինտերակտիվ և կրթական բնույթի ծրագրերից մեկն է: Արդեն 4-րդ տարին իրականացվող ծրագրի նպատակն է հասարակության շրջանում անձնական ֆինանսների արդյունավետ կառավարման կարևորումը և ֆինանանսական կրթման մակարդակի բարձրացումը 

Ծրագիրը նախատեսված է Երևանի և մարզերի բնակիչների համար, վերջինիս թիրախը տարբեր մասնագիտություններ ունեցող անձինք են՝ աշակերտներ, ուսանողները, կանայք, ուսուցիչներ և այլք:    

 

«Կենտրոնական բանկը ընդգծում է ֆինանսական կրթման կարևորությունը: Մեզ համար կարևոր է նաև գտնել նորարարական, ստեղծագործ, գրավիչ ուղիներ և գործիքներ՝ ֆինանսական կրթման մակարդակը հասարակության լայն շրջանակում բարձրացնելու համար, հետևաբար այս տարի ևս իրականացվում են, ինչպես հասարակության կողմից արդեն սիրված, այնպես էլ նոր միջոցառումներ››- նշել է Արմենուհի Մկրտչյանը՝ ՀՀ ԿԲ Սպառողների Շահերի Պաշտպանության և Ֆինանսական Կրթման Կենտրոնի ղեկավարը: 

 

«Իմ Ֆինանսների Ամիս» 2017 ծրագրի շրջանակում ապրիլի 19–մայիսի 26-ը կազմակերպվող միջոցառումներին ներգրավվածները կմասնակցեն. 

 

  • ֆինանսական շրջագայության, որի ժամանակ կայցելեն ֆինանսական տարբեր կառույցներ,
  • տարբեր ֆինանսական թեմաներով մեկժամյա բաց սեմինարներին,
  • ֆինանսական թեմաներով բանավեճերի մրցաշարին,
  • միջհամալսարանական ինտելեկտուալ առաջնությանը,
  • լուսանկարչական, նկարչական, ինֆոգրաֆիկայի և վերամշակման մրցույթներին,  
  • փողի միջազգային շաբաթ ծրագրին, որը մեկնարկել է մարտի 17-ին և տևելու է մինչև ապրիլի 22-ը,
  • ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթին, 
  • ֆինանսական թեմաներով ակումբային քննարկումներին:

 

 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը  իր խոսքում նշել է, որ «Իմ Ֆինանսների Ամիս» 2017 ծրագրի միջոցառումները ուղղված են լինելու գիտելիքների և հմտությունների ուժեղացմանը, օրինակ՝ ինչպես կատարել արդյունավետ խնայողություններ, պլանավորել եկամուտներն ու ծախսերը, խուսափել անհարկի պարտքի բեռից, ուր և ում դիմել իրավունքները պաշտպանելու համար, ինչպես խուսափել ֆինանսական զեղծարարություններից և այլն: Նա նաև կարևորել է ֆինանսական կազմակերպությունների դերը ծրագրում՝ հավելելով, որ հարկավոր է ջանքեր գործադրել, որպեսզի հասարակությունը ավելի հստակ պատկերացում կազմի ֆինանսական կառույցների և նրանց կողմից մատուցվող ծառայությունների մասին: 

 

Ծրագրի իրականացմանը նպաստել են Հայաստանի բանկերի միությունը, ՀՀ Վարկային կազմակերպությունների միությունը, Երևանի Քաղաքապետարանը, Ֆինանսական համակարգի  հաշտարարի  գրասենյակը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան, Կենսաթոշակային հյամակարգի իրազեկման կենտրոնը, Սիվիտաս Արմենիա, ՔԱՐԴ հիմնադրամ, Հայաստանի պատանեկան նվաճումներ ՀԿ-ը, ԱՅԲ հիմնադրամը, Ազգային Հիփոթեքային Ընկերություն, Հայաստանի գիտակների ասոցացիան, Եվրոպական երիտասարդական պառլամենտը, Երեխաների և երիտասարդների ֆինանսների միջազգային կազմակերպությունը, Երևանի և մարզերի ԲՈՒՀ-երը, ինչպես նաև այլ ֆինանսական կառույցներ (Գլոբալ Կրեդիտ ՈՒՎԿ, ՓՄՁ ներդրումների ՈՒՎԿ, Հայէկոնոմ բանկ, Ինեկոբանկ, Կոնվերս բանկ, ԱԳԲԱ լիզինգ, Ինգո Արմենիա, Ռոսգոստրախ Արմենիա, Նաիրի Ինշուրանս, Կամուրջ ՈՒՎԿ, Պրոմեթեյ բանկ, Հայբիզնես բանկ):

  

Ծրագրի և ծրագրի մասնակցության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է https://www.abcfinance.am կայքում, ինչպես նաև համանուն Facebook-յան և Twitter-յան էջերում:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА