ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչի՞ համար է 1.241.714 դոլարի գրանտ հատկացվել հայկական մի խումբ հկ-ների

21.04.2017 17:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ինչի՞ համար է 1.241.714 դոլարի գրանտ  հատկացվել հայկական մի խումբ հկ-ների

«Միջազգային հումանիտար զարգացման» (ՄՀԶՀԿ) ՀԿ-ն երեկ հանրության դատին է հանձնել զեկույց` «Հայաստանյան հասարակական կազմակերպությունները եւ արտաքին ազդեցության գործոնը. Ճշմարտություն` «Իրազեկ քաղաքացիների միավորման» եւ այլ հասարակական ուժերի մասին» թեմայով: «Իրավունքի» հետ զրույցում ՄՀԶՀԿ նախագահ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ասաց, որ հաճախ ՀԿ-ները վերածվում են քաղաքական գործիքի` արտերկրյա պատվիրատուների ձեռքին. «Վերջիններս փորձում են ազդել երկրի ներքաղաքական գործընթացների վրա, այդ թվում` եւ ընտրական գործընթացների: Օրինակ, 2016 թ. «NED»-ի` Ժողովրդավարության սատարման ազգային հիմնադրամի կողմից «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին հատկացվել է 57.000 դոլար` Հայաստանում ԵԱՏՄ մասնակցության բացասական հետեւանքների տեսանկյունից հետազոտություններ անցկացնելու համար: Փաստորեն, նրանց թիրախն առաջին հերթին եղել են ԵԱՏՄ-ն ու ՀՀ իշխանությունները: Հետեւաբար, եթե կազմակերպությունը գրանտի շրջանակում է մի բան անում, թող ազգի նվիրյալ չներկայանա»: 
ՄՀԶՀԿ փոխնախագահ ԾՈՎԻՆԱՐ ԿՈՍՏԱՆՅԱՆՆ էլ ընդգծեց, որ նույն «NED» ազգային հիմնադրամը ֆինանսավորել է Հայաստանի շուրջ 22 հասարակական կազմակերպությունների. «Գրանտների ընդհանուր գումարը կազմել է 1.241.714 դոլար: Հայկական հասարակական կազմակերպություններին տրամադրված գրանտների մասշտաբների եւ բովանդակության վերլուծությունը հիմք է տալիս ենթադրելու, որ արտերկրյա հիմնադրամները քաղաքականացնում են հասարակական կազմակերպությունների գործունեությունը` մղելով նրանց դեպի հակաօրինական դաշտ: Հաճախ այդ կազմակերպությունների կողմից բացեիբաց ապատեղեկատվություն է տարածվում տարբեր քաղաքական եւ տնտեսական հարցերի շուրջ»:

«Այս բյուջեն ամենաթույլ ուղերձն ուներ». Արամ Սարգսյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА