ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

 «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը կանցկացվի նաեւ Սեւ Ղուլում

21.04.2017 15:10 ՄՇԱԿՈՒՅԹ
 «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը կանցկացվի նաեւ Սեւ Ղուլում

Ապրիլի 19-ին Գյումրիում մեծ հանդիսավորությամբ մեկնարկեց  Գյումրու «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը, որն այս տարի նվիրված է Հայաստանի եւ մի շարք երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 եւ Երեանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակներին:

Մինչ փառատոնի բացումը, Գյումրու արվեստների ակադեմիայի նախասրահում բոլոր հյուրերը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ մասնակցեցին ռուս դաշնակահար Էմիլ Գիլելսի քանդակի բացմանը, որն ակադեմիային էր նվրել քանդակագործ Գրիգորի Պատոցկին:
Իսկ արդեն երեկոյան Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում մեծ համերգով տեղի ունեցավ «Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացումը, որին ներկա էին ՀՀ մշակույթի նախարարը, Գյումրու քաղաքապետը եւ մշակույթի տարբեր գործիչներ Երեւանից ու Գյումրիից:

Մշակույթի նախարար ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԸ ողջունելով ներկաներին, նշեց, որ «Վերծնունդ» փառատոնն իր պատմության ընթացքում կարողացել է ի հայտ բերել բազմաթիվ շնրհալի երաժիշտների, որոնք հայտնի են ոչ միայն Հայաստանի մշակութային պատմության մեջ, այլեւ ամբողջ աշխարհի. «Ուրախ եմ, որ փառատոնի հյուրերն ամեն անգամ այստեղից իրենց հետ տանում են Հայաստանի մեկ հատված`ողոված Գյումրիով»:

Հաշվի առնելով մրցույթ-փառատոնի մասնակիցների լայն աշխարհագրությունը Գյումրու քաղաքապետ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ներկաներին ողջունեց մի քանի օտար լեզունեով. «Երբ փառատոնը նորնոր էր սկսում մեկնարկը, ուներ ընդամենը 590 մասնակից,  իսկ այսօր 35 երկներից այստեղ գտնվում են 3 հազարից ավելի անհատ կատարողներ: Մենք նպատակ ունենք փառատոնն անցկացնել նաեւ Ալեքսանդրապոլի ամրոցում` Սեւ Ղուլում»,-իր խոսքում նշեց Ս. Բալասանյանը:
«Վերածնունդ» մրցույթ-փառատոնին այս տարի մասնակցելու հայտ են ներկայացրել 35 երկրների ավելի քան 3000 անհատ կատարողներ եւ համույթներ: Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է խթանել դասական, ազգային երաժշտության զարգացմանը, հաստատել նոր ստեղծագործական կապեր տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների միջեւ, այլազգի արվեստագետներին հաղորդակից դարձնել հայ մշակույթին, պատանիներին եւ երիտասարդներին հնարավորություն տալ պատշաճ կերպով ներկայացնել իրենց վարպետությունը, գեղարվեստական կրթության ոլորտում իրականացնել գիտամանկավարժական փորձի փոխանակում:

Փառատոնի մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկված են արվեստի ճանաչված 72 գործիչներ` աշխարհի 14 երկրից:

Փառատոնային օրերին ժյուրիի բոլոր անդամները եւ անվանի երաժիշտները Գյումրիում, Երեւանում եւ հանրապետության այլ քաղաքներում հանդես կգան «Արվեստն ընդդեմ ահաբեկչության եւ պատերազմների» խորագիրը կրող բարեգործական համերգներով, ինչպես նաեւ կանցկացնեն վարպետության դասեր:   Փառատոնի շրջանակում կանցկացվի «Մշակույթների երկխոսություն» միջազգային 11-րդ գիտաժողովը` նվիրված ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի 20 ամյակին, որին կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ գիտնականներ` Հայաստանի եւ արտերկրի հեղինակավոր բուհերից:

Փառատոնն իրականացնող կազմակերպություններն են՝ մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА