ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրք աշակերտները աշխարհում ամենադժբախտն են. PISA

21.04.2017 15:14 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրք աշակերտները աշխարհում ամենադժբախտն են. PISA

«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) կողմից  անցկացվող «Աշակերտների միջազգային գնահատման ծրագրի» (PISA) շրջանակներում հրապարակվել է 3 զեկույց` որոնցում ներկայացվում է ուսումնասիրություն՝ աշխարհի տարբեր երկրներում աշակերտների կարգավիճակի վերաբերյալ :

Թուրքական «Demokrathaber» լրատվամիջոցը նշում է, որ զեկույցների համաձայն` ամենադժբախտ ուսանողները ապրում են Թուրքիայում, իսկ ամենաերջանիկները` Մեքսիկայում, Ֆինլադիայում և Նիդերլանդներում:   Ծրագրին մասնակցել է 72 երկրից շուրջ 540 հազար ուսանող:

Ծրագրի ընթացքում ուսումնասիրվել են   աշակերտների՝ դպրոցում արձանագրած ուսումնական հաջողությունները, ընկերների և ուսուցիչների հետ հարաբերությունները և թե ինչպես են նրանք իրենց ժամանակը անցկացնում  դպրոցից դուրս, նաև ընտանիքում:

Ոսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Թուրքիան զբաղեցնում է վերջին տեղը «կյանքից գոհ» աշակերտների ցուցակում: Թուրքիան ստացել է ընդամենը 6.12 միավոր`10 հնարավորից:

Նշվում է նաև, որ Թուրքիան Իտալիայից հետո երկրորդ երկիրն է, որտեղ  աշակերտները դաս սովորելու ժամանակ սթրես են ապրում (56 տոկոս):

Բացի դրանից Թուրքիայի դպրոցներում բարձր է նաև բռնության ցուցանիշը:  Հարցված աշակերտների 18.6  տոկոսը ասել է, որ ամսվա մեջ մի քանի անգամ բռնության է ենթարկվում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА