ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառավարության դիմաց իրավիճակը լարված է. ՊԵԿ-ը ցույցը համարում է ուղղորդված

21.04.2017 14:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կառավարության դիմաց իրավիճակը լարված է. ՊԵԿ-ը ցույցը համարում է ուղղորդված

Կառավարության շենքի դիմաց տոնավաճառների բազմաթիվ աշխատակիցներ  բողոքի ցույց են կազմակերպել`պահանջելով իրենց թույլ տալ աշխատել նախկին ռեժիմով: Ցուցարարների պնդմամբ` հարկային տեսուչներն ահաբեկում են իրենց և ստիպում են հաշվետվություններ ներկայացնել առևտրի վերաբերյալ:

Նրանք պահանջում են հանդիպում վարչապետի հետ:

Ավելի վաղ ՊԵԿ-ը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր.

«Պետական եկամուտների կոմիտեն օրերս հայտարարություն է տարածել այն մասին, որ բիզնեսի համար հավասար դաշտ ապահովելու նպատակով օրենքը շրջանցողների նկատմամբ հսկողական լայնածավալ գործողություններ է իրականացնելու: Զանգվածային լրատվության որոշ միջոցներ կոմիտեի կողմից օրենքի շրջանակում տոնավաճառներում մեկնարկած ստուգայցերը մեկնաբանել են իբրև «տեռոր»՝ անհիմն ենթադրություններով կապեր ստեղծելով «կառուցվող նոր առևտրի կենտրոնի» և վարչապետի հետ: Անհրաժեշտ ենք համարում հստակեցնել, որ կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացվող ստուգայցերը ոչ թե պատժելու, այլ կանխարգելման նպատակ ունեն և բխում են այն տրամաբանությունից, որի մասին նախապես կոմիտեն հայտարարել էր՝ քննարկելով նաև հասարական կառույցների հետ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА