ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հովսեփ Խուրշուդյանը կանգնեց Արմեն Մարտիրոսյանի թասիբին

21.04.2017 14:44 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հովսեփ Խուրշուդյանը կանգնեց Արմեն Մարտիրոսյանի թասիբին

ԱԺ-ի ընտրություններից հետո  ընդդիմադիրների միջեւ գզվռտոցը շարունակվում է:  Օրեր առաջ «Ելք» դաշինքի անդամ,  ՔՊ-ի վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը «Ժառանգության» փոխնախագահ, ՕՐՕ դաշինիք անդամ Արմեն Մարտիրոսյանի  մասին   բացասական գնահատականներ է հնչեցրել. ««Արմեն Մարտիրոսյանն ո՞վ ա, մի հատ ինձ կարա՞ք բացատրեք՝ ով ա Արմեն Մարտիրոսյանը: Արմեն Մարտիրոսյանն էն մարդն ա, որը աղոթել է Ծիծեռնակաբերդում եւ Արմեն Մարտիրոսյանն էն մարդն ա, որ ընտրողների կողմից դուրս է շպրտվել քաղաքական պրոցեսից, ժողովրդին է, չէ՞ հղում արվում: Ինչի՞ եք ինձ հարցեր տալիս էն մարդկանց մասին, որոնց պատասխանը ժողովուրդն իր ընտրությամբ տվել է»:

Հիշեցնենք` Արմեն Մարտիրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի  հարաբերությունները լարվեցին, երբ  «Ժառանգության» փոխնախագահն ու «Ժառանգության» անդամը  «Ելք» դաշինքը իշխանական պրոյեկտ էր համարել: 

«Իրավունք»-ը «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին խնդրեց անդրադառնալ  Նիկոլ Փաշինյանի այս գնահատականներին: «Ժառանգության» փոխնախագահը, սակայն հրաժարվեց անդրադառնալ իր մասին Փաշինյանի գնահատականներին: 

Իսկ ահա Հովսեփ Խուրշուդյանը լրատվամիջոցներից մեկին տված   պարզաբանման մեջ ասել  էր, որ Նիկոլ Փաշինյանը «ով է Արմեն Մարտիրոսյանը» որակումով իջնում է Պանիկովսկու մակարդակին:

 Փաստորեն Արմեն Մարտիրոսյանը, որին ուղղված էր քննադատությունը,  լռեց,  բայց նրա փոխարեն նրա թասիբին կանգնեց Հովսեփ Խուրշուդյանը: 

Սոնա Դավթյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА