ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀՀ նոր խորհրդարանը կոռուպցիայի դեմ պայքարը պետք է մղի առաջին պլան»

21.04.2017 20:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«ՀՀ նոր խորհրդարանը  կոռուպցիայի դեմ պայքարը պետք է մղի առաջին պլան»

Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի միջազգային հարաբերությունների եւ արտաքին տարածաշրջանային ուսումնասիրությունների ամբիոնի վարիչ, փորձագետ ՕԼԳԱ ՊԱՎԼԵՆԿՈՆ, որը Երեւանում երեկ մասնակցում էր «Իրական հեղափոխություն եւ «գունավոր» հեղաշրջում» թեմայով միջազգային կլոր սեղանին, ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, անդրադարձավ նաեւ ընտրությունների արդյունքում Հայաստանում ձեւավորված նոր խորհրդարանին` մասնավորապես նշելով հետեւյալը.

«Հաղթելու ենք». Կարեն Հովհաննիսյանը պարգեւատրվել է սպայական դաշույնով

– Այսօր կոռուպցիան մտահոգում է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի հանրությանը: Ավելին` կոռուպցիան ի վիճակի է ոչնչացնել ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված կարեւոր քայլերը, եւ հենց կոռուպցիոն սկանդալներն են խորը ջրբաժան առաջացնում էլիտայի ու հասարակության միջեւ: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ ժողովրդավարական նախաձեռնությունների զարգացմանը զուգահեռ, Հայաստանի Հանրապետության նոր խորհրդարանը կոռուպցիայի դեմ պայքարը պետք է մղի առաջին պլան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА