ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՐ, ՈՐ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ԱՆԵՐ, ՇԱՏ ՁԱՅՆ ԿՏԱՆԵՐ»

21.04.2017 19:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՐ, ՈՐ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ԱՆԵՐ, ՇԱՏ ՁԱՅՆ ԿՏԱՆԵՐ»

Եվ այսպես հետընտրական վերլուծությունները շարունակվում են: Պարզվեց, որ 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԸ իր իսկ սեփական` Աղցք գյուղում շատ քիչ ձայն է հավաքել, անգամ իր հարազատներն ու բարեկամները այդքան շահագրգռված չեն եղել` վերջինիս ձայն տալու: Գյուղում, որն ունի 1000-ից ավել ընտրող, ընդամենը ստացել է մոտ 240 ձայն, այն դեպքում, որ իր բարեկամներն այդ գյուղում կազմում են ընտրողների գրեթե կեսը: Հետաքրքրվեցինք գյուղացիներից, թե ինչով է  դա պայմանավորված, որ իրենց բարեկամն ու գյուղացին, այդքան քիչ ձայներ է ստացել,  պատասխանեցին` եթե գյուղի համար այսքան ժամանակ մի լավ բան արած լիներ եւ հաճախակի նոր մեքենաներով չշրջեր, ավելի շատ ձայներ կտայինք:
Ի դեպ նշենք, որ այդ գյուղի հետ որեւէ կապ չունեցող Նաիրի Սահակյանը Ախոյանի գյուղում իրենից երկու անգամ շատ ձայներ է հավաքել:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА