ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեղադրվում են զինվորների ուտելիքը յուրացնելու մեջ 

21.04.2017 13:55 ՔՐԵԱԿԱՆ
Մեղադրվում են զինվորների ուտելիքը յուրացնելու մեջ 

Զինվորին հասանելիք պարենային ապրանքների յուրացման մեղադրանքով, ՀՀ ՊՆ N զորամասի ճաշարանի պետը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Ըստ մեղադրանքի, այս տարվա հունվար- մարտ ամիսներին N զորամասի ճաշարանից կատարվել է 60 368 ՀՀ դրամի պարենային ապրանքների յուրացում: Յուրացվել են ամենատարբեր ապրանքներ` սոխ, սիսեռ, բրինձ, հնդկաձավար, տոմատի մածուկ, խոզի միս, տավարի միս, երշիկ, մսի պահածո, շաքարավազ, կարագ, ձեթ, կերակրի աղ, մակարոն, պղպեղ, չորացրած կանաչի, ձու, անձեռոցիկ, օճառ: Այս ամենը հայտնաբերվել է ճաշարանի օժանդակ բանվորի տանը եւ իրեղեն ապացույց է ճանաչվել:
Արդյունքում` ճաշարանի պետ Ջուլիետա Ալեքսանյանին եւ օժանդակ բանվոր Ռոզա Շահսուվարյանին սննդամթերք յուրացնելու համար ներկայացված է մեղադրանք:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА