ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵԱՏՄ-ն մաքսատուրք կսահմանի թուրքական նարնջի համար

21.04.2017 13:21 ԹԵՄԱ
ԵԱՏՄ-ն մաքսատուրք կսահմանի թուրքական նարնջի համար

Նոր բարդություններ են ստեղծվում թուրքական նարինջը ռուսական շուկա արտահանելու համար: Այս մասին տեղեկացնող թուրքական «Businessht» լրատվական կայքը հայտնում է, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), որի անդամ են Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը և Հայաստանը, պատրաստվում է 5-13 տոկոս մաքսատուրք սահմանել մի շարք ապրանքների, այդ թվում նաև նարնջի վրա:

Ըստ կայքի՝ ԵԱՏՄ-ն առանց մաքսային տուրքի նարինջ ներմուծելու համար բանակցություններ է վարում Եգիպտոսի, Իսրայելի և Իրանի հետ:

Նշվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև արդեն իսկ կան խնդիրներ ցորենի և լոլիկի արտահանման-ներմուծման հարցում, իսկ նարնջի՝ Ռուսաստան ներմուծման համար մաքսային տուրք սահմանելու որոշումը, չնայած ուղիղ չի վերաբերում թուրքական արտադրությանը, սակայն միևնույն է որոշումը բացասաբար կանդրադառնա թուրքական գյուղատնտեսության այդ սեկտորի վրա:

Նախատեսվում է, որ որոշումը ուժի մեջ կմտնի ապրիլի 27-ից:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА