ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մխիթարյանը՝ «Անդերլեխտի» դեմ պատասխան խաղի մասին

21.04.2017 12:36 ՍՊՈՐՏ
Մխիթարյանը՝ «Անդերլեխտի» դեմ պատասխան խաղի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը դարձել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ բելգիական «Անդերլեխտի» հետ պատասխան խաղի առաջին գոլի հեղինակը, մեկնաբանել է խաղի արդյունքը. «Ինչպիսի դրամատիկ խաղ էր: Մենք ևս մեկ քայլ կատարեցինք դեպի Եվրոպա լիգայի եզրափակիչ: Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք, շատ ուրախ եմ, որ գոլի հեղինակ դարձա: Իսկ Մարկուս Ռեշֆորդը հիանալի գոլ խփեց»,- գրել է Մխիթարյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում:

Հիշեցնենք՝ մանկունիացիները լրացուցիչ ժամանակում հաղթանակ կորզեցին «Անդերլեխտից» (2:1): Հաղթական գնդակը 107-րդ րոպեին հեղինակեց Մարկուս Ռեշֆորդը.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА