ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի վիճակահանությունն՝ այսօր

21.04.2017 12:23 ՍՊՈՐՏ
Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի վիճակահանությունն՝ այսօր

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա ապրիլի 21-ին շվեյցարական Նյոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 14:00-ին:

Քառորդ եզրափակիչի արգելքը հաղթահարել են մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը», Թուրինի «Յուվենտուսը», Մադրիդի «Աթլետիկոն» ու Ֆրանսիայի առաջնության առաջատար «Մոնակոն»: Այս փուլում բոլոր թիմերը կարող են հանդիպել իրար:

Երեւանի ժամանակով 15:00-ին կանցկացվի նաեւ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի վիճակահանությունը: Այստեղ պայքարը շարունակում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», իսպանական «Սելտան», Ամստերդամի «Այաքսը» ու ֆրանսիական «Լիոնը»:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: Եվրոպայի լիգայի գործող գավաթակիրն է իսպանական «Սեւիլիան», որն այս տարի հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայում եւ հասավ մինչեւ 1/8 եզրափակիչ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА