ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ-ն ամրացնում է Հյուսիսային Կորեայի հետ 17 կիլոմետրանոց սահմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

21.04.2017 12:57 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 ՌԴ-ն ամրացնում է Հյուսիսային Կորեայի հետ 17 կիլոմետրանոց սահմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Mail պարբերականը` ՌԴ-ն ամրացնում է Հյուսիսային Կորեայի հետ 17 կիլոմետրանոց սահմանը՝ մտավախություն ունենալով, որ ԱՄՆ-ը կարող է հարվածել ԿԺԴՀ-ին. իրադարձությունների նման զարգացման դեպքում փախստականները կներխուժեն Ռուսաստան: Համացանցում հրապարակվել է նաեւ հոլովակ, որում ռազմական տեխնիկայով բեռնված գնացքները շարժվում են Պրիմորի երկրամասի ուղղությամբ: Արևելյան ռազմական շրջանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ նման ակտիվությունը պայմանավորված է ձմռան ավարտից հետո ստուգումների հետ: Սակայն փորձագետները Հյուսիսային Կորեայի հետ սահմանի վրա ռուսական բանակի ներկայության ուժեղացումը կապում են Կորեական թերակղզում տիրող անհանգիստ վիճակի հետ: «Դա սովորական պրակտիկա է, երբ հարեւանները կռվում են, մեր երկիրը ամրացնում է իր սահմանները: Միշտ այդպես է եղել եւ կարծում եմ՝ նույնը տեղի է ունենում նաեւ այսօր»,- ընդգծել է ռազմական փորձագետներից մեկը, որը չի ցանկացած բացահայտել իր անունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА