ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ա. Զաքարյանն ու Ա. Դավթյանը ՊՆ փոխնախարարներ կնշանակվեն. Վիգեն Սարգսյան

21.04.2017 12:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ա. Զաքարյանն ու Ա. Դավթյանը ՊՆ փոխնախարարներ կնշանակվեն. Վիգեն Սարգսյան

ԱԺ պատգամավորներ Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը լիարժեք ներգրավված են Պաշտպանության նախարարության աշխատանքներին: Այս մասին այսօր` ապրիլի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Շատ ուրախ եմ, որ մեզ հետ այստեղ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և տեղակալ նշանակվելիք Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը: Նրանք արդեն շատ ակտիվ ներգրավված են, նրանց նշանակման հարցը լուծված է որպես այդպիսին, ուղղակի վերջնական նշանակումը ակնկալում ենք մինչև ներկայիս Ազգային ժողովի լիազորությունների ավարտը, որից հետո կկատարվի ֆորմալ նշանակում»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА