ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էրդողանը մայիսին կհանդիպի Պուտինի և Թրամփի հետ

21.04.2017 12:43 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էրդողանը մայիսին կհանդիպի Պուտինի և Թրամփի հետ

Թուրքիայում սահմադրական հանրաքվեից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսին երկու կարևոր հանդիպումներ կունենա ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հետ:

Ինչպես փոխանցում է «Bursadabugun» լրատվական կայքը, մայիսի 3-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, իսկ  մայիսի 16-17-ը ընկած ժամանակահատվածում` ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Խոսելով ԱՄՆ նախագահի հետ հանդիպման մասին Էրդողանը ասել է. «Կարծում եմ մայիսի 15-16-ին կգնամ Չինաստան: Այնտեղից էլ կգնամ ԱՄՆ:  Ամենայն հավանականությամբ Թրամփի հետ հանդիպումը կկայանա մայիսի 16-17-ին»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА