ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիրիայում ռեժիմը փոխելու գաղափարի փորձը դատապարտվել է Լավրովի կողմից

21.04.2017 12:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիայում ռեժիմը փոխելու գաղափարի փորձը դատապարտվել է Լավրովի կողմից

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՌԴ-ի ներկայացրած նախագծի արգելափակումը Սիրիայի Իդլիբ նահանգի միջադեպի եւ թունավոր նյութերի օգտագործման համար Դամասկոսին մեղադրելու մասին նման է Սիրիայում ռեժիմը փոխելու գաղափարով զբաղվելուն: Ըստ ТАСС-ի՝ Աստանայում նման տեսակետ է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Կարծում եմ, որ սա չափազանց լուրջ իրավիճակ է, որովհետեւ արդեն հիմա ակնհայտ է, որ կեղծ տեղեկությունը, թե քիմիական զենքն օգտագործվել է Սիրիայի կառավարության կողմից, կիրառվում է 2254 բանաձեւի կատարումից խուսափելու համար, որով քաղաքական կարգավորում է նախատեսվում սիրիական բոլոր կողմերի մասնակցությամբ, եւ զբաղվելու ռեժիմի փոփոխության վաղուց հասունացվող գաղափարով»,- նշել է նա: Լավրովը համոզված է, որ դա չի կարելի թույլ տալ: Ապրիլի 20-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ձայների մեծամասնությամբ մերժվել է ՌԴ-ի եւ Իրանի թարմացված առաջարկը՝ Սիրիայի Հան-Շեյհուն քաղաքում տեղի ունեցած միջադեպի քննության մասին: Կազմակերպության 6 անդամներ քվեարկել են նախագծի օգտին, 21-ը՝ դեմ, 13-ը ձեռնպահ է մնացել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА