КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 24. 04. 2018 : :
Մարդիկ, որոնք օգագործում են ըմպելիքներ՝ շաքարավազը փոխարինող նյութերով, օրինակ դիետիկ գազավորված ըմպելիքներ, ավելի հաճախ են տառապում ուղեղի կաթվածից եւ տկարամտությունից: Ըստ BBC-ի, գիտնականները նման եզրահանգման են եկել վերլուծելով 45 տարեկանից բարձր 2888 եւ 60 տարեկանից բարձր 1484 մարդկանց տվյալները: Հետազոտողներն առաջին խմբի մարդկանց մոտ ֆիքսել են ուղեղի կաթվածի հաճախականություն, երկրորդ խմբի մոտ՝ տկարամտություն: Գիտնականները ուսումնասիրել են, թե այդ մարդիկ որքան քաղցր եւ դիետիկ ըմպելիքներ են օգտագործել տարբեր ժամանակահատվածում: Այնուհետև նրանք այդ տվյալները համեմատել են ուղեղի կաթվածի կամ տկարամտության քանակի հետ: Գիտնականները պարզել են, որ դիետիկ ըմպելիքներ օգտագործած մարդկանց մոտ երեք անգամ ավելի բարձր է եղել ուղեղի կաթվածի, տկարամտության հավանականությունը: