ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քեյթ Միդլթոնը պատմել է իր մայրական փորձի մասին

21.04.2017 11:57 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Քեյթ Միդլթոնը պատմել է իր մայրական փորձի մասին

Քեյթ Միդլթոնը Մեծ Բրիտանիայի արքայազներ Ուիլյամի եւ Հարիի հետ մասնակցել է Լոնդոնում The Global Academy դպրոցի բացմանը: Արարողության ժամանակ Քեմբրիջի դքսուհին պատմել է իր մայրական փորձի մասին: Արքայազն Ջորջի եւ արքյադուստր Շառլոտայի մայրիկը հանդիպման մասնակիցներին խոստովանել է, որ հոգեբանական բարդություններ է ունեցել երեխաների ծնունդից հետո,- հաղորդում է US Weekly-ն: «Երբեմն միայնակ ես զգում, մեկուսացված, բայց իրականում շատ մայրիկներ են նման զգացում ունենում»,- ասել է Միդլթոնը: Քեյթ Միդլթոնն ամուսնու հետ աջակցում է Heads Together սոցիալական արշավին, որն ուղղված է մարդկանց հոգեկան աշխարհի բարելավմանը: Օրինակ՝ Միդլթոնը ուսանողների հետ հանդիպմանը սատարել է 16-ամյա պատանուն, որը խոստովանել է, որ չգիտի՝ ինչպես շփվել Քենսինգթոնի պալատի ներկայացուցիչների հետ: «Ես նույնպես ամաչում եմ, այնպես որ մի անհանգստացիր»,- նշել է Քեյթը:

Кейт Миддлтон, принцы Уильям и Гарри со студентами The Global Academy

 

Кейт Миддлтон

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА