ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այս տարի Թուրքիայից լոլիկ չի ներկրվել Հայաստան. ՍԱՊԾ-ն անդրադարձել է թուրք արտադրողի հայտարարությանը

21.04.2017 11:09 ԹԵՄԱ
Այս տարի Թուրքիայից լոլիկ չի ներկրվել Հայաստան. ՍԱՊԾ-ն անդրադարձել է թուրք արտադրողի հայտարարությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տվյալներով` այս տարվա ընթացքում Թուրքիայից լոլիկ չի ներկրվել Հայաստան: Այդ մասին հայտարարել է ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը:

«Հարգելիներս, տեղեկացնում եմ, որ այս տարվա ընթացքում, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տվյալներով, Թուրքիայից լոլիկ չի ներկրվել Հայաստան: Եթե անգամ շատ հակված ենք հավատալու մեկ թուրք արտադրողի խոսքին, եկեք հաշվի առնենք նաև այս հանգամանքը եզրահանգումներ կատարելիս»,-­ ֆեյսբուքյան իր էջում գրել է Առաքելյանը:

Օրերս TRT հեռուստաալիքի լրագրողի հարցադրումներին ի պատասխան` գյուղմթերք արտադրող թուրքական ընկերություններից մեկի ղեկավարը նշել էր, որ իրենք արտադրում են երկու տեսակ լոլիկ՝ մի մասը մշակում են բնական ճանապարհով՝ տեղական սպառողի համար, իսկ մյուս մասը նախատեսված է արտահանման համար: Թե ինչով են դրանք տարբերվում միմյանցից, թուրք արտադրողն ասել էր. «Այն մասը, որն արհեստական ճանապարհով է աճեցվում ու թունավոր սրսկումներ է պարունակում, մենք վաճառում ենք ոչ բարեկամ ժողովուրդներին, ինչպիսիք են հայերը, քրդերը: Բնական է, որ մենք չենք կարող վտանգել մեր ապագա սերնդին` նման արտադրանք հրամցնելով»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА