ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գերմանիայի` ծագումով ՌԴ-ից 28-ամյա ոստիկանը կասկածում է «Բորուսիայի» ֆուտբոլիստների վրա հարձակուման մեջ

21.04.2017 09:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 Գերմանիայի` ծագումով ՌԴ-ից 28-ամյա ոստիկանը կասկածում է «Բորուսիայի» ֆուտբոլիստների վրա հարձակուման մեջ

Ինչպես Bild թերթը՝ հղում անելով քննչական մարմիններում սեփական աղբյուրներին` Գերմանիայի ոստիկանությունը ծագումով ՌԴ-ից 28-ամյա երիտասարդին կասկածում է «Բորուսիա» ակումբի ֆուտբոլիստների վրա հարձակում կատարելու մեջ։ Հարձակման հետեւանքով խաղացողներից մեկը վնասվածքներ էր ստացել։ Ըստ պարբերականի՝ կասկածյալն արդեն ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների կողմից պաշտոնական հաստատում դեռեւս չկա։ Ռուսաստանցու վրա, ով կասկածվում է նաեւ 20 սպանության իրականացման մեջ, ուշադրություն են դարձրել պայթյունի վայրից ոչ հեռու գտնվող հյուրանոցի աշխատակիցները, որտեղ մնացել են ֆուտբոլիստները։ Նրանց տարօրինակ է թվացել այն, որ տարհանման ժամանակ Սերգեյ Վ.-ն որոշել է չլքել հյուրանոցը, այլ գնացել է ռեստորան եւ ընթրիք պատվիրել։ Բացի այդ, նա հրաժարվել էր իրեն առաջարկված առաջին սենյակից և խնդրել համար՝ փողոց բացվող տեսարանով։ Ոստիկանությունը կարծում է, որ նա հեռակառավարմամբ է պայթեցրել ռումբը։ Համաձայն քննության տվյալների՝ նա ահաբեկչությունից անմիջապես առաջ համացանցով ձեռք էր բերել «Բորուսիայի» արժեթղթեր։ Նա ցանկացել է ահաբեկչության միջոցով արժեթղթերի փոխարժեքի տատանում հրահրել եւ դրանով գումար աշխատել։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА