ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞ր հայ դերասաններն են կրկնօրինակել «Խոստումը» ֆիլմը

20.04.2017 13:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
Ո՞ր հայ դերասաններն են կրկնօրինակել «Խոստումը» ֆիլմը

Վաղվանից կմեկնարկի Հայոց Ցեղասպանության մասին պատմող Թերի Ջորջի  «The promise»` «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Ֆիլմում ընդգրկված ու չընդգրկված հոլիվուդյան օսկարակիր դերասանները փակ ցուցադրություններից հետո արդեն հայտնել են իրենց կարծիքներն ու խորհուրդ տվել անպայման դիտել «Խոստումը»:

Ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա ապրիլի 27-ին, որի հայերեն կրկնօրինակումն իրականցրել է  Հայաստանի հանրային Image may contain: 2 people, textհեռուստաընկերությունը: Ֆիլմը հնարավոր կլինի դիտել հայ սիրված դերասանների ձայնով: Կրկնօրինակմանը մասնակցել են Խորեն Լևոնյանը, Բաբկեն Չոբանյանը, Արմեն Մարգարյանը, Սամվել Թոփալյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Սիրանուշ Լազյանը, Կարինե Ջանջուղազյանը և այլք:

Օսկար Այզեքի մարմնավորած ֆիլմի գլխավոր հերոսի` Միքայել Բոգոսյանի դերը կրկնօրինակել է սիրված դերասան Սամվել Թոփալյանը: Ըստ Սամվելի` ֆիլմում կա սեր, կա կյանք, կա ճակատագիր… Ու այս ամենի հետ նաև մարդու դաժանություն, ազգի հանդեպ ատելություն:

Շարլոտ լե Բոնի մարմնավորած Աննայի կերպարին կրկնօրինակած  Զարուհի Հովհաննիսյանը կարծում է, որը իր կրկնօրինակած հերոսուհին զուսպ է, բայց զգացմունքային:

Ֆիլմի սյուժեն ներկայացնում է Առաջին Համաշխարհային պատերազմի օրերին Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումն ու կոտորածը: Այն պատմում է մի հայ երիտասարդ բժշկի մասին, ով տեղափոխվում է Կոստանդնուպոլիս՝ սովորելու: Այստեղ նա ծանոթանում է գեղեցկուհի նկարչուհի Աննային ու սիրահարվում, սակայն նրանց երջանկությանը խոչընդոտում են Հայոց եղեռնի դաժան ու արյունալի իրադարձությունները: Միքայելը խոստանում է ապրել ու պատմել աշխարհին ճշմարտությունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА