ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ապրիլի 20-ի աստղագուշակ

20.04.2017 13:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Ապրիլի 20-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերին աստղերը խորհուրդ են տալիս գործերում ընդմիջում անել, չշտապել նոր նախագծերի զարգացման հարցում: Հաջողության, ազատության օր է, կարող եք հույսներդ դնել ոգևորության կամ բախտի վրա: Ինչպես նաև շեշտերի, առաջնայնությունների փոփոխման օր է: Կարող են ժամանակավորապես վերադառնալ հնարավորությունները, որոնցից մինչև վերջ չեք օգտվել: Լավ կլինի կապեր հաստատել հին ընկերների հետ:

Ցուլ

Ցուլերին կարող է սպասվել փոքրիկ հեղափոխություն հայացքներում, ծրագրերում կամ օրակարգում: Օրը տրամադրում է շփվողականության: Աճում է ցանկացած ընտրության համար անձնական պատասխանատվությունը: Արժե կրճատել ավելորդ շփումները, հրաժարվել անկեղծ զրույցներից կամ նոր հայտարարություններից, քանի դեռ հստակ եզրակացությունների չեք հանգել ձեզ հուզող հարցերի շուրջ: Հայտնիության ձգտող Ցուլերի համար կարևոր է սիրալիր շփվել շրջապատի հետ:

Երկվորյակ

Երկվորյակները կարող են հայտնվել ճամփաբաժանի առջև, նոր փուլի շեմին: Միաժամանակ, շատերին կհաջողվի վերադառնալ շփման ազատ ոճի, ստեղծագործական գործընթացի, ոչ պաշտոնական գործունեության: Չնայած լավ նախադրյալներին՝ արժե հեռատեսություն դրսևորել և հոգ տանել ճիշտ մարտավարության ընտրությանը, որը կօգնի նվազագույնի հասցնել երբեմնի սխալների կրկնության հնարավորությունը:

Խեցգետին

Ժամանակն է, որ Խեցգետիններն ավելի նուրբ ռազմավարություն մտածեն բիզնեսում և առօրյա գործերում: Կարևոր է շտկել մարտավարությունը՝ ելնելով իրավիճակից: Իրավիճակը կարող է ստիպել փոխել երթուղին, հաղորդակցման, տրանսպորտի տեսակը, ձեզ վրա այլ գործառույթներ վերցնել: Հնարավոր է վերադարձ կարիերայի, հետազոտության, փորձի մասին հին խոսակցությանը: Տեղին են բարյացակամությունը և հավասարակշռվածությունը:

Առյուծ

Առյուծները ստիպված կլինեն ուղղումներ մտցնել ընթացիկ գործերում: Շատ բան դեպի լավն է գնում, բայց հոգսերի բեռն ամբողջության թոթափելն անհնար է: Որոշ առաջադրանքներ կհաջողվի ուրիշներին հանձնարարել, որոշներով ստիպված կլինեք անձամբ զբաղվել: Ճակատագիրը հնարավորություն է տալիս նորովի մշակել կարևոր թեման, օգտագործել յուրօրինակ գտածոն, ճանապարհորդություն կատարել, վերադառնալ թարմացումների գործընթացին:

Կույս

Կույսերին այսօր կարևոր է լեզու գտնել մերձավոր շրջապատի, այդ թվում՝ աշխատանքային գործընկերների հետ: Իրավիճակը կարող է ստիպել ձեզ հանդիպել հին բարեկամին, հիշել ընկերներից մեկին: Այս օրը նաև խթանում է ինտելեկտը, դրդում է թարմացնել գիտելիքների համակարգը, վերհիշել յուրահատուկ մեթոդները, յուրօրինակ հեղինակային բացահայտումները, կոլեկտիվ փորձի կամ փորձարկման արժեքավոր պտուղները:

Կշեռք

Կշեռքներին օրը լավատեսություն կներշնչի, կակնարկի նոր հնարավորությունների բացման մասին: Կարող են նորից վերածնվել հույսերը՝ կապված ճանապարհորդության, միջազգային կազմակերպությունում աշխատելու հետ: Օրվա իրադարձությունները ցույց կտան, որ ձեր կարիքը զգացվում է, շատերին անհրաժեշտ է ձեր ներկայությունը կամ կարծիքը: Սակայն չարժե շտապել, եթե ձեզ ինչ-որ բան դանդաղեցնում է: Այդ դեպքում ավելի լավ է լսել ներքին ձայնը:

Կարիճ

Կարիճներին իրադարձությունները կստիպեն փոխել ռազմավարությունը կամ շփման շրջանակը, ավարտել կամ վերանայել համագործակցության պայմանները: Բացառված չէ կախվածություն ուրիշի խոսքերից, տրամադրություններից, ծրագրերից, հնարավորություններից: Ձեզ կարող են հրավիրել ձեր նախկին հիմնարկ: Եթե առջևում ազատ թռիչքի փուլ է, ավելի լավ է այն օգուտով օգտագործել: Կարելի է զբաղվել տնային գործերով, սեփական կայքով:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար օրը դրական է, սակայն փոքրիկ խարդավանքով: Իրավիճակը կարող է պահանջել դերերով կամ լիազորություններով փոխանակում, ինչը ձեզ համար ավելի շուտ շահեկան կլինի. կկարողանաք վերադառնալ սովոր դերին կամ հարաբերությունների ձևաչափին: Միևնույն ժամանակ, չի խանգարի զգոնությունը: Հորիզոնում կարող են հայտնվել հեռանկարային գործընկերներ, սակայն բացառված չէ նաև հին չարակամների ակտիվացումը:

Այծեղջյուր

Այծեղջյուրները ստիպված կլինեն նորովի գնահատել իրենց նյութական, ինտելեկտուալ, գործնական ռեսուրսները: Հնարավոր են ծրագրված հաջող գնումներ: Կարող է հավելյալ եկամտի հեռանկար բացվել, սակայն հավելյալ ծանրաբեռնության հետ մեկտեղ: Ուշադրություն կարող են պահանջել կենցաղի տեխնիկական և կազմակերպչական պահերը: Կարող է վերադառնալ տան, եկամտի, սեփական բիզնեսի հետ կապված յուրօրինակ ծրագրերի նկատմամբ հետաքրքրությունը:

Ջրհոս

Ջրհոսներին օրը բարենպաստ փոփոխություններ է խոստանում: Կարող է ավարտվել տնային և գործնական պարտականությունների, կենցաղային և տեխնիկական աշխատանքների հետ կապված բարդ շրջանը: Ընտանեկան կյանքում սպասվում է նոր փուլ, որն ավելի շատ կենթադրի ոչ թե ֆիզիկական, այլ բարոյական ծանրաբեռություններ: Պայմաններ են ձևավորվում ազատ զբաղմունքների, նոր ճանապարհների բացման համար:

Ձկներ

Այսօրվա դրական իրադարձություններում շատ Ձկներ դիտորդի դիրք կզբաղեցնեն: Ավելի շատ ակտիվություն կդրսևորեն շփվող, շարժուն, նախաձեռնող Ձկները: Հնարավոր են տան կամ մեքենայի փոխման, բիզնեսի կամ տնային տարածքի վերակազմակերպման ծրագրեր: Աստղերը հիշեցնում են, որ այժմ չարժե շտապել. շտապողական չմտածված գործողությունները կարող են ավելի շատ վնաս, քան օգուտ բերել:
 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА