ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նավթի համաշխարհային գները նախօրեին կտրուկ անկումից հետո աճում են

20.04.2017 10:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
 Նավթի համաշխարհային գները նախօրեին կտրուկ անկումից հետո աճում են

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նախօրեին կտրուկ անկումից հետո աճում են,- գրում է Gazeta-ն: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի մայիսին մատակարարվող ֆյուչերսները աճել են 0.28%-ով՝ հասնելով մեկ բարելը 50.58 դոլարի: Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները, որոնք մատակարարվելու են մայիսին, աճել են 0.40%-ով եւ կազմել 53.14 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА