ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

20.04.2017 09:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԵՂԱՆԱԿ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 20-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 22-ին, 23-ին՝ հատկապես օրվա երկրորդ կեսին, 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: 

Օդի ջերմաստիճանը 21-22-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 23-24-ի ցերեկը նույնքան կնվազի:

 

Երևան քաղաքում`

Ապրիլի 20-ի, 22-ի և 23-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին, 22-ին և 23-ին՝ երեկոյան ժամերին, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի ապրիլի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`    27.30C (1985 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`       -0.80C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`   13.10C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА