ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Համերգ-մարաթոն՝ հանուն հայ եւ վրաց փոքրիկների առողջության

19.04.2017 23:37 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Համերգ-մարաթոն՝ հանուն հայ եւ վրաց փոքրիկների առողջության

«Իրավունքի» հետ զրույցում Ֆրանսիայում հայտնի ԱՅԲ FM ռադիոկայանի լրագրող, հաղորդավար ԱՐՏԱԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, որն արդեն 8 տարի է բնակվում է Եվրոպայում, ուշագրավ մանրամասներ է պատմել իրականացված բազմաթիվ բարեգործական միջոցառումների եւ նախատեսված ծրագրերի մասին, որոնք միտված են ինչպես ապրիլյան պատերազմի զոհերի ընտանքիներին աջակցելուն, այնպես էլ առողջական խնդիրներ ունեցող փոքիկների բուժմանը նպաստելուն:

- Արտակ, կմանրամասնե՞ք, թե այսօր ինչ գործունեությամբ եք զբաղվում Ֆրանսիայում:

-Նախ ասեմ, որ Երեւանում աշխատել եմ «Մենուա» ամսագրի խմբագրությունում, «Ռադիո հայ» եւ «Արձագանք» ռադիոկայաններում: Դեռեւս Երեւանում օգնում էի երեխաների, որոնք դրա կարիքն ունեին: Երբեք չեմ մոռանա, որ մարդիկ պատրաստվում էին Ամանորի տոներին, իսկ մեր տանը մայրս փոքրիկ տոպրակներ էր պատրաստում մանկատան երեխաների համար: Այնքան հաճելի է, երբ կարողանում ես ուրախացնել մի քանի փոքրիկի… Ֆրանսիա տեղափոխվելով՝ լրագրողական գործունեությունս շարունակում եմ «ԱՅԲ Fm 99.5» ռադիոկայանում, որտեղ երկու նոր ծրագրերի հեղինակ եմ, որոնցից մեկը կոչվում է «Այսօրը պատմության մեջ», իսկ մյուսը՝ «Հայաստանի արահետներով»:  Փորձում եմ այս ծրագրերով ֆրանսիահայությանը գոնե հոգով ու սրտով տանել հայրենիք: Բացի այս, աշխատում եմ նաեւ ֆրանսիական «Bonheur Retrouvé» կազմակերպությունում՝ որպես մամուլի խոսնակ: Կազմակերպությունը ստեղծվել է 2002 թվականին, որի հիմնադիր տնօրենը Հայկ Մելիքյանն է:

-Фото Sarafyan Hrant. Ի դեպ, որքանով տեղյակ եմ, հենց այս կազմակերպության շնորհիվ է Ձեզ հաջողվել իրականացնել բազմաթիվ բարեգործական միջոցառումներ…

- Միշտ եղել եմ հայրենիքիս կողքին եւ փորձել եմ աջակցել ինչով կարող եմ: Կազմակերպությունում աշխատում եմ 2016 թվականի հունվար ամսից եւ իրենց շնորհիվ ու հովանու ներքո՝ նույն տարվա սեպտեմբեր ամսին 5 համերգ ենք կազմակերպել միանգամից 5 քաղաքներում: 15 օրյա շրջագայություն եղավ եւ հանդիսատեսը սիրով ընդունեց կազմակերպության ողջ թիմին իրենց քաղաքներում: Այնպես որ, որպես անհատ, ինձ մի վերագրեք բարեգործական նախաձեռնությունները, որովհետեւ ես միայն ողջ բարեգործական աշխատանքի մասնիկն եմ եղել կազմակերպության ներսում: Այս ծրագրերն իրականացվել են մեր կազմակերպության հիմնադիրի ղեկավարությամբ եւ «Bonheur Retrouvé»-ի ակտիվ թիմի հետ միասին:   Фото Sarafyan Hrant.

- Մասնավորապես՝ անդրադառնանք ապրիլյան պատերազմից հետո  իրականացված բարեգործական ծրագրերին: Արդյո՞ք շարունակական է լինելու հայ զինվորին ու նրանց ընտանիքներին աջակցությունը:

- Քառօրյա պատերազմն ամբողջ հայության վրա շատ մեծ հետք է թողել եւ զոհված ու վիրավոր զինվորներն անուն առ անուն մեր բոլորի սրտերում են: «Bonheur Retrouvé»-ի ամբողջ կազմն, իսկապես, քրտնաջան աշխատանք տարավ բարեգործական համերգների կազմակերպման գործում: Այսօր էլ կազմակերպությունն ունի նորանոր շատ ծրագրեր, որոնք կապված քառօրյա պատերազմի զինվորների եւ նրանց ընտանիքների հետ: Բայց կարծում եմ՝ սա ավելի լայն թեմա է, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝  ուսումնասիրելով կազմակերպության աշխատանքներն ու նպատակները:

Фото Sarafyan Hrant.- Եթե չեմ սխալվում, շուտով նախատեսված է բարեգործական համերգ Վրաստանում:  Ովքե՞ր են լինելու բեմում եւ ի՞նչ է սպասվում վիրահայ հանդիսատեսին:

-Վրաստանում մայիսի 20-ին տեղի կունենա համերգ-մարաթոն, որն ուղղված կլինի ե՛ւ Վրաստանից, ե՛ւ Հայաստանից մեկական փոքրիկի օգնելու՝ դեղորայք ձեռք բերելու եւ նրանց ընտանիքների հոգսը թեթեւացնելու համար: Ի դեպ, հայաստանյան կողմի երեխան հնարավորություն կունենա հոկտեմբերի 22-ին մասնակիցը դառնալու «Bonheur Retrouvé» կազմակերպության 15-ամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի կունենա Փարիզում: Արդեն պայմանավորվածություն ունենք մի քանի երգիչների հետ, որոնք միշտ մեր միջոցառումների մասն են կազմում: Նրանց թվում է Գրիգոր Միրզոյանը, Լենա Ղազարյանը, Սամսոն Պանյանը, Ռուսլան Էլյազյանը: Վերջերս համագործակցություն է սկսվել «Ինդիվիդուալ բենդ» խմբի հետ: Տղաները մեծ սիրով համաձայնեցին միանալ նախաձեռնությանը: Եվ, իհարկե, մեզ հետ կլինեն մեր հրաշք պարուհիները՝  Նարեն եւ Լուսինեն: Ասեմ, որ Վրաստանում մեր կազմակերպությունը եւ «Վիրահայերի միությունն» առաջին անգամ են կազմակերպում նման ծրագիր եւ սիրով պատրաստվում ենք այդ օրվան: Ծրագրում լինելու է միայն կենդանի կատարումներ ու հնչելու են հայրենասիրական, էստրադային երգեր:

- Հետաքրքիր է՝ հեշտությա՞մբ են երգիչ-երգչուհիները ու, առհասարակ, մշակութային գործիչները համաձայնում մասնակիցը դառնալ նման բարեգործական համերգների:Фото Sarafyan Hrant.

- Անկեղծ ասեմ, պարզապես, պետք է ճիշտ մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր արվեստագետին: Մեր պարագայում, այո՛, հեշտ է, քանի որ վստահություն ենք ձեռք բերել եւ իրենք տեղյալ են, ուր է գնում ողջ հասույթը: Շատ ժամանակ հենց իրենք են իրենց հետ տանում գամարը եւ հասցնում տվյալ ընտանիքներին, որոնց փորձում ենք աջակցել: Մեր կազմակերպությունն ունի իր ներկայացուցչությունները Հայաստանում, որտեղ մեր ղեկավարության հանձնարարությաբ՝ տեղ են հասցում յուրաքանչյուր օգնություն, որին մասնակից են լինում նաեւ երգիչ-երգչուհիները: Սովորաբար, արձագանքը շատ մեծ է լինում, որովհետեւ չենք կրկնվում եւ փորձում ենք լինել օրիգինալ՝ բոլորին զարմացնելով մեր յուրահատուկ մոտեցումներով: Հպարտ եմ, որ կա այս կազմակերպությունը:

Фото Sarafyan Hrant.- Ութ տարի անց կա՞ մտադրություն վերադառնալու հայրենիք, թե՞ կփորձեք հայրենիքին աջակցել Եվրոպայից:

- Հետաքրքիր հարց էր… Հնարավոր է վերադառնամ, եթե կլինի լավ առաջարկ, որով կարողանամ ընտանիքիս պահել Հայաստանում: Այո՛, Եվրոպայում էլ հեշտ չէ, ինչպես շատերն են պատկերացնում, այնպես չէ, որ Եվրոպան գրկաբաց է ընդունում բոլորին: Բայց փորձում ես օտար հողում գտնել քեզ, միեւնույն ժամանակ, շարունակելով զսպված ապրել, քանի որ քո հողն ու ջուրը չէ, քո լեզուն չէ եւ առաջին հերթին՝ քո տունը չէ: Հուսով եմ, որ կվերադառնամ, սիրտս վկայում է, որ այդ օրը մոտ է, Աստված առաջ: Իսկ օգնելն, իհարկե, շարունակելու եմ: Արդեն օգնում եմ ֆրանսիահայ ունկդրին՝ ռադոեթերով պատմելով, թե որտեղ է հայրենիքը, ինչ գեղեցիկ վայրեր ունենք, ով է Հայկ Նահապետը եւ խոսում եմ մեր եկեղեցիների մասին: Հայկական համայնքը Փարիզում շատ ակտիվ է ու պահանջկոտ: Որքանով կարողանում եմ, բավարարում եմ ռադիոլսողների պահանջները: Հայրենիքը շատ քաղցր է յուրաքանչյուրիս համար, բայց եթե բռնել ենք օտարության ճամփան, ուրեմն՝ մի բան պակասում է մեր երկրում, ինչը կամ ինչերը, դժվար է ասել…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА