ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քոչարյանի քաղաքական ակտիվությունը մի՞ֆ է, թե` իրականություն

19.04.2017 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Քոչարյանի քաղաքական ակտիվությունը մի՞ֆ է, թե` իրականություն

Մամուլում երեկ տարածված տեղեկությունների համաձայն` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը մշտապես լավ հարաբերություններ է պահպանել այժմ Ծառուկյան դաշինքով խորհրդարանի փոխխոսնակ դառնալ պատրաստվող Իշխան Զաքարյանի հետ, օրերս հանդիպել է նրա հետ եւ քննարկել ներքաղաքական գործընթացների մասին հարցեր: Թե որքանո՞վ է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՑ:

–Գիտեք, Ռոբերտ Քոչարյանը Երեւանում չէ եւ, ցավոք, հնարավորություն չունեմ ճշտելու: Կվերադառնա, կճշտեմ, կտեղեկացնեմ:

– Այսինքն` եթե Երեւանում չէ, ուրեմն` չի՞ հանդիպել Ի. Զաքարյանի հետ:

– Չգիտեմ` լրատվամիջոցն ինչ է նկատի ունեցել: Ես ինքս տեսել եմ այդ հոդվածը, բայց ինչ են նկատի ունեցել, չեմ կարող իմանալ, ինչպես հասկանում եք: 

– Ի դեպ, նույն աղբյուրը նշում է, որ ԱԺ ընտրություններից հետո բոլորի համար անակնկալ քաղաքական ակտիվություն է ցուցաբերում Ռ. Քոչարյանը, ընդ որում` Ծառուկյան դաշինքի շուրջ:

– Ես նման ակտիվություն չեմ նկատել, ճիշտն ասած, չգիտեմ, թե այդ լրատվամիջոցն ինչ նկատի ունի` դա ասելով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА