ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ապրիլի 19- ի աստղագուշակը

19.04.2017 09:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Ապրիլի 19- ի աստղագուշակը

Խոյ ( 21.03-20.04)

 

    Այսօր, հնարավոր է, ստիպված կլինեք մեծ ջանքեր գործադրել սթրեսի դեմ պայքարում, որը կծագի Ձեր մասին եղած պատկերացումներին հարմարվելու արդյունքում:  Շրջապատի, առավել ևս Ձեզ համար շատ ավելի լավ կլինի լինեք ինքներդ Ձեր հետ:

Ցուլ (21.04-21.05)

 

    Այս այն օրը չէ, որ պետք է հոգ տանել ուրիշների զգացմունքների մասին: Թող մեկ ուրիշի գլուխը ցավի: Դուք կարող եք վերականգնել իրադարձությունների վրա ազդելու Ձեր ունակությունը:

Երկվորյակ (22.05-22.06)

 

    Անկախ նրանից, թե որքան մեծ է Ձեր ցանկությունը մասնակցելու ինչ-որ մեկի աշխույժ գործունեությանը, ավելի լավ է հեռու վանեք այդ միտքը: Ամենայն հավանականությամբ Ձեզ կխնդրեն հեռու մնալ, ինչը հաճելի չէ:

Խեցգետին (23.06-23.07)

 

    Եթե ցանկանում եք լինել ուշադրության կենտրոնում, ապա պետք է ավելի մեծ ջանքեր գործադրեք: Այսօր Ձեզ համառորեն չեն նկատի, և հաշվի չեն նստի Ձեր կարծիքի հետ: Ավելի լավ է մեջտեղ չընկնել:

Առյուծ (24.07-24.08)

 

    Այսօր Դուք կարող եք բախվել այնպիսի խնդիրի հետ, ինչպիսին Ձեր համառությունն է: Հաղթահարելուն կօգնի այն գիտակցությունը, որ այն կարող է փչացնել Ձեր հարաբերությունները շրջապատի մարդկանց հետ:

Կույս ( 25.08-23.09)

 

    Փորձեք մտածել տրամաբանորեն եւ ուշադիր, այլապես երեւակայությունը Ձեզ կարող է տանել այնտեղ, որտեղից դուրս գալն առանց կողմնակի օգնության խնդրահարույց կլինի:

Կշեռք ( 24.09-23.10)

Ցանկացած ոլորտում ժամանակի բացակայության հավերժական ճնշող զգացումն անփոփոխ է և բնական: Եվ դա պատճառ չէ, որպեսզի  զրկեեք ինքներդ ձեզ հանգստից:

 

Կարիճ (24.10-22.11)

 

    Դուք, հնարավոր է, չափից ավելի լայն եք գցում Ձեր քայլերը: Այստեղից էլ՝ հընթացս ծագող բոլոր անհարմարությունները: Ստիպված եք փոքրացնել քայլերը:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

   Այսօր դուք կարող եք սովորականից մի փոքր ավելի խոցելի լինել: Փորձեք հեռու մնալ ցանկացած հակամարտությունից. Դուք ավելի շատ կտուժեք, քան մյուսները:

Այծեղջուր (23.12-20.01)

    Գիտելիքն այսօր պետք է դիտել որպես միջոց և ոչ թե նպատակ: Ձեր հմտություններն այսօր չեն կատարելագործվի, նույնիսկ, եթե Դուք մեծ ջանքեր ներդնեք:

Ջրհոս (21.01-19.02)

    Այսօր բախտն ամբողջությամբ Ձեր կողմը կլինի: Այս օրը կհիշվի որպես բավական հաջողված, եթե, իհարկե, ինքներդ այն չփչացնեք:

Ձուկ (20.02-20.03)

    Թողեք իրադարձությունները զարգանան իրենք իրենց եւ ոչ մի բացատրություն մի պահանջեք: Այսօր, միևնույնն է, Դուք դրանք չեք ստանա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА