ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԸ

18.04.2017 22:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԸ


(ՆԱՊՈԼԵՈՆ ԱԶԻԶՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ԾԱՌՈՒԿՅԱՆ ԴԱՇԻՆՔԻՑ 
ՍՏԱՑՎԱԾ` ԱԺ ՄԱՆԴԱՏԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՆ 
ԴԻՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ծառուկյան դաշինքից հայտնում են, որ որքան էլ Ազիզյան Նապոլեոնը դիմադրի մեկ ա մանդատը ձեռքից առնելու են ու աքսորեն Սուրբ Հեղինե կղզի:
ԿԱՅՍՐԸ` ԹԱԳԱՎՈՐԻՆ ԿԱՄ 
ՆԱՊՈԼԵՈՆԸ` ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ
Որ դու քարոզարշավս ֆինանսավորել ես, էդ լավ է, բայց դու թագավոր չես:


ՆԱՎՍՈՒՄ Ա
Ըստ բախտագուշակների` ռեյտինգայինով ԱԺ ընտրություններին անցողիկ շեմին մոտ հայտնված թեկնածուները իրենցից առաջ հայտնված թեկնածուների վրա թուղթուգիր են անում, մասնավորապես` ասում են, որ ՍԱՍ-ի Արտակի վրա արածը արդեն գործում ա:


ԳԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄ Է 
(ՎԱՐՉԱՊԵՏԸ «ՋՐՊԵՏԿՈՄԻՑ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԿՏՐՈՒԿ ԴՄՓՈՑԻ ՌԵՖՈՐՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ջրօգտագործողների միությունից հայտնում են, որ կառավարությունը պետք է մեծ հույսեր չունենա Ջրպետկոմից, քանի որ նրանք ամենաշատը կարող են իրականացնել կաթկթոցի կամ մաքսիմում` ճլճլոցի ռեֆորմներ:


ՎԱՏ ՕՐԻՆԱԿԸ 
ՎԱՐԱԿԻՉ Է
Քրդամետ կուսակցությունից հայտնում են, որ Էրդողանը Թուրքիայի հանրաքվեի ժամանակ ակնկալված տոկոսներից քիչ հավաքելուց հետո սկսել է նախօրոք բաժանած ընտրակաշառքը հետ ուզել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА