ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Համոզված եմ, որ Կարեն Դեմիրճյանն այսօր էլ կպայքարեր իր երազած Հայաստանի համար»

18.04.2017 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Համոզված եմ, որ Կարեն Դեմիրճյանն այսօր էլ կպայքարեր իր երազած Հայաստանի համար»

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ տեղի ունեցավ ՀՀ ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան 85-ամյակին նվիրված երեկո: Հոբելյանական երեկոյին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Դեմիրճյանների ընտանիքը, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կարկառուն ներկայացուցիչները, բացի իրենց առաջնորդ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից:
Անդրադառնալով կազմակերպված երեկոյին՝ «Իրավունքի» հետ զրույցում Կ. Դեմիրճյանի այրին՝ տիկին ՌԻՄԱ ԴԵՄԻՐՃՅԱՆՆ ասաց, որ ե՛ւ տխուր է, ե՛ւ երջանիկ.

–Տխուր եմ, որովհետեւ այս տարեթիվն առանց Կարեն Դեմիրճյանի ենք նշում, եւ ուրախ եմ, որովհետեւ նրա հիշատակը պայծառ է մնացել: Շատ լավ կազմակերպված, բարձր ճաշակով երեկո էր: Շնորհակալ եմ բոլոր կազմակերպողներից եւ ներկաներից։ 

– Տիկին Ռիմա, ըստ Ձեզ, այսօր Կարեն Սերոբիչն ինչպիսի՞ Հայաստան կցանկանար տեսնել:

– Իհարկե, նա կուզենար տեսնել պայծառ, ծաղկող, բարեկեցիկ, այնպիսի Հայաստան, ինչպիսին կառուցում էր եւ երազում: Նա երբեք հավատը չէր կորցնում ո՛չ իր ժողովրդի նկատմամբ, եւ ո՛չ էլ մեր ստեղծագործական ներուժի։ Համոզված եմ, որ Կարեն Դեմիրճյանն այսօր էլ կպայքարեր իր երազած Հայաստանի համար։ 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА