ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կեռատոկոնուսի բուժում

18.04.2017 11:17 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Կեռատոկոնուսի բուժում

Կեռատոկոնուսը տարածված հիվանդություն է մեր տարածաշրջանում եւ վաղ ախտորոշումը կարեւոր է այն կանխելու համար:

Արդեն 9 տարի է Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում՝ «Նորագույն ախտորոշման եւ լազերային» բաժանմունքում, կենտրոնի բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանի գլխավորությամբ եւ անմիջական մասնակցությամբ կերատոկոնուսի բուժումը իրականացվում է եղջերաթաղանթի կոլագենի քրոսլինքինգի (cross-linking) միջոցով: Արդյունքները ավելին են, քան անգամ սպասվում էր: Մեծամասնության դեպքերում հաջողվում է ոչ միայն կանխել հիվանդության զարգացումը եւ խուսափել եղջերաթաղանթի փոխպատվաստումից, այլ նաեւ զգալիորեն լավացնել տեսողությունը:

Cross-linking-ը կատարելապես նոր մեթոդ է, որը թույլ է տալիս բարձրացնել եղջերաթաղանթի մեխանիկական ամրությունը: Այն ընդունված չափանիշներին համապատասխանող անվտանգ ընթացակարգ է, որը կարելի է կիրառել հիվանդության միայն սկզբնական փուլում:

Հատուկ մշակված լազերային ճառագայթումը հնարավորություն է ընձեռում դանդաղեցնել, երբեմն նույնիսկ դադարեցնել կեռատոկոնուս հիվանդության զարգացումը եւ խուսափել եղջրաթաղանթի փոխպատվաստումից: Միջամտության արդյունքում ամրանում է եղջրաթաղանթը, ինչը դանդաղեցնում է կենտրոնում դրա հետագա բարակացումը ու կորացումը: Այսպիսով՝ կանգ է առնում կեռատոկոնուսի զարգացումը եւ աչքի բեկումը մնում է կայուն:

Այսօր բազմաթիվ հիվանդներ ամբողջ աշխարհում օգտվել են քրոսլինքինգ մեթոդից: 5 տարիների ընթացքում կատարված դիտարկումների արդյունքները ապացուցում են տեսողության զգալի աճ ավելի քան 85% դեպքերում: Բուժումից 6 ամիս անց 80% հիվանդների մոտ նվազում է աստիգմատիզմը, 92% -ի մոտ հաջողվել է կայունացնել հիվանդության ընթացքը եւ խուսափել եղջրաթաղանթի փոխպատվաստումից:

Մանրամասն տեղեկությունների եւ հերթագրման համար զանգահարել

+374 10 35- 89-41, +374 91 21 10 09

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА