ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ելք»-ից էլ հարց չտաս «վաբշե». Զարուհի Փոստանջյանը զայրացավ

17.04.2017 23:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ելք»-ից էլ հարց չտաս «վաբշե». Զարուհի Փոստանջյանը զայրացավ

Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդաշարի հյուրն այսօր «Երկիր ծիրանի» նորաթուխ կուսակցության նախագահ,Երեւանի քաղաքապետի թեկնածու ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ էր: Իսկ թե ինչ եղավ հետո, ֆեյսբուքահայերը կասեին՝ շատ հուզիչ էր…

Նիկոլը հույսեր է կապում Կարեն Կարապետյանի հետ

Հաղորդման ընթացքում Պ. Ղազարյանը փորձեց հետաքրքրվել, թե ինչ գաղափարական տարաձայնություն կա Զ. Փոստանջանի ու նրա ղեկավարած կուսակցության ու «Ելք» դաշինքի միջեւ: Եվ, ի վերջո, ինչո՞ւ Զարուհի Փոստանջյանը չցանկացավ միասնաբար մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին «Ելքի» հետ:

Զ. Փոստանջյանին ակնհայտորեն դուր չեկան «Ելքի» ու տավուշից Երեւան եկած Ն. Փաշինյանի մասին հարցերը, եւ նա հորդորեց հաղորդավարին անցնել այլ թեմաների: Սակայն, Պ. Ղազարյանն անդրդվելի մնաց ու շարունակեց նույն թեման:

Արդյունքում ընդդիմադիր տիկինն այլեւս չզսպեց իրեն ու պոռթկաց. «Կներես, գնում եմ, ես չեմ եկել, որ… ես խնդրեցի, որ Փաշինյանից հարց չեք տալիս: Չէ, գնացինք, նորից ենք անում, կամ էլ ես թողնում եմ, գնամ: Չէ, ես գնում եմ, Փաշինյանից, «Ելք»-ից էլ հարց չտաս «վաբշե»»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА